ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2018 թվականի N 1002-Ա
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը՝
1) կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) նախապես քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ անհրաժեշտության կարող է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող այլ հարցեր.
3) դիտարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերը գործողության մեջ դնելու՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կատարված աշխատանքները:
3. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կոլեգիայի ու խորհրդի նիստերի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի հաճախականությունը:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը, իսկ հանձնաժողովի նախագահի կողմից հրավերի դեպքում ապահովել մասնակցություն հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 23-ի N 1002 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Շ. Քոչարյան |
- Արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Քոչարյան |
- Արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Բաբայան |
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- Ֆինանսների նախարարի տեղակալ |
Տ. Արզումանյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- Գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Փամբուխչյան |
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ա. Մանուկյան |
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Մ. Փաշայան |
- Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- Առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ |
Ի. Ղափլանյան |
- Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Սաֆյան |
- Վիճակագրական կոմիտեի խորհրդի անդամ |
Գ. Ավետիսյան |
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար |
Կ. Փոլադյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Դարբինյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Լ. Ավետիսյան |
- «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Թումյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի Միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
