030.0896.20.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
(2-րդ կետը փոփ. 22.07.09 ՆՀ-179-Ն)
3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամից տասնմեկը` տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:
(3-րդ կետը փոփ. 08.06.04 ՆՀ-103-Ն, խմբ. 22.07.09 ՆՀ-179-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական (տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն
Տասնհինգ անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի քարտուղար):
(հավելվածը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 21.06.05 ՆՀ-126-Ն, փոփ. 17.09.08 ՆՀ-247-Ն, լրաց. 31.03.09 ՆՀ-75-Ն, փոփ. 23.07.10 ՆՀ-168-Ն, լրաց. 18.02.14 ՆՀ-25-Ն, 30.04.14 ՆՀ-99-Ն, փոփ. 16.03.15 ՆՀ-240-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Հավելված 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
«Հայկական ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Հայլինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Արմինկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«Լինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ
«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
«ԻՍՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Քվանտ» վարժարանի տնօրեն
«Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռեկտոր
«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն
«Բի Լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր
«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Սմարտ-Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր
«Ինտրաքոմ Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն
«Սիտրոնիքս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն:
(հավելվածը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 30.07.02 ՆՀ-1141-Ա, խմբ. 17.03.03 ՆՀ-1286-Ն, 30.04.05 ՆՀ-80-Ն, 17.09.08 ՆՀ-247-Ն, լրաց. 29.07.09 ՆՀ-185-Ն, փոփ., լրաց. 23.07.10 ՆՀ-168-Ն, 20.10.12 ՆՀ-266-Ն, խմբ. 03.02.15 ՆՀ-198-Ն, փոփ. 16.03.15 ՆՀ-240-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |