ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1248-Ա
«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝
1. Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ:
2. Հաստատել՝
1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 20 Երևան |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մինասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Դ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ | |
Է. Նանյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից | |
Ա. Մուսայան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Ա. Թանանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական | |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Հ. Դարբինյան |
- Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Զարբաբյան |
- «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) | |
Հ. Վարդանյան |
- «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Ղարաբեգյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական | |
Վ. Լալայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
I. «Մեղրի» ազատ տնտեսական գոտՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
1. Սույն կարգով սահմանվում են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
3. Աշխատանքային խմբի նպատակն է աջակցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման տարբեր փուլերում ի հայտ եկող խնդիրների օպերատիվ լուծմանը՝ չսահմանափակվելով ազատ տնտեսական գոտու կառուցապատման, շինարարական աշխատանքների արժեքորոշման, անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ ազատ տնտեսական գոտի մուտքի և ելքի ընթացակարգերի և ռեժիմի կիրառման, հարկային և մաքսային ընթացակարգերի կիրառման, գործող պահանջներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանեցման աշխատանքներով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային հանդիպումների միջոցով: Հանդիպումները տեղի են ունենում ըստ անհրաժեշտության՝ առկա խնդիրների լուծման և նոր առաջարկությունների ներկայացման նպատակով:
5. Աշխատանքային խմբի հանդիպումներից առնվազն մեկ օր առաջ աշխատանքային խմբի անդամներին են ուղարկվում աշխատանքային խմբի հանդիպման օրակարգը և առկա հարցերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը:
6. Աշխատանքային խումբը ղեկավարում և հանդիպումները հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:
7. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարը կարող է աշխատանքային խմբի այլ անդամի հանձնարարել վարել աշխատանքային հանդիպումները:
8. Աշխատանքային խմբի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, ազատ տնտեսական գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներում ներգրավված ընկերություններից (համաձայնությամբ) ստանալ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները լուծելու համար, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կազմակերպչի համաձայնությամբ մուտք գործել ազատ տնտեսական գոտու տարածք՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
9. Աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել այլ փորձագետներ:
10. Աշխատանքային խմբի անդամի հանձնարարությամբ վերջինիս փոխարեն կարող է նիստերին մասնակցել տվյալ գերատեսչության` առնվազն բաժնի պետի պաշտոն զբաղեցնող այլ աշխատակից:
11. Աշխատանքային խմբի հանդիպումներն արձանագրվում են: Արձանագրությունը ներառում է հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, յուրաքանչյուր հարցի կապակցությամբ շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները:
12. Արձանագրությունն ստորագրվում է աշխատանքային խմբի ղեկավարի և աշխատանքային խմբի՝ հանդիպմանը մասնակցած մյուս անդամների կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |