ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2016 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մոսկվա |
ԲՆԱԿԱՆ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԻ ԵՎ ՈՒՂԵԿԻՑ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՊԱՐԱՏՈՐՆԵՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Բնական ածխաջրածնային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և (կամ) նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են բնական ածխաջրածնային գազը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 7 ստորաենթադիրքում։
2. Ուղեկից նավթային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են բնական ուղեկից նավթային գազը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 2 ստորաենթադիրքում։
3. Թե՛ բնական ածխաջրածնային գազի, թե՛ ուղեկից նավթային գազի մաքրման համար նախատեսված սեպարատորները, որոնք կիրառվում են նավթ ու գազ արդյունահանող և (կամ) նավթ ու գազ վերամշակող արդյունաբերության մեջ, և որոնք նախատեսված են գազերը մեխանիկական խառնուկներից, գազային կոնդենսատից, կաթիլային, մանրադիսպերս, աերոզոլային ջրից, հիդրատների գոյացման ինհիբիտորներից և մյուս խառնուկներից մաքրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8421 39 800 7 ստորաենթադիրքում։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: