ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2016 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ XXII ԲԱԺՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության առևտրի նախարարության 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 14-04/917к դիմումի, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2016 թվականի հունվարի 15-ի թիվ 19-02-03/332 գրության ուսումնասիրության արդյունքների հիման վրա և, «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության 34-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել՝
Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1224 որոշմամբ (Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1470 որոշմամբ կատարված փոփոխություններով) սահմանված՝ երկրի պաշտպանության և պետության անվտանգության կարիքների համար ապրանքների, աշխատանքների (ծառայությունների) գնումներ իրականացնելու նպատակների համար օտարերկրյա պետությունների ծագում ունեցող ապրանքների, օտարերկրյա անձանց կողմից կատարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների) մուտքի արգելքը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ապրանքների արտադրությունը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում բացակայում է՝ որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնի դրույթների, Արձանագրության 30-րդ կետի (գնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրման մասով) և 31-րդ կետի (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից բացառիկ դեպքերում 2 տարին չգերազանցող ժամկետով ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու հնարավորության մասով) դրույթների խախտման փաստ.հայտնաբերված խախտումը Ռուսաստանի Դաշնության կողմից վերացնելու անհրաժեշտությունը:
2. Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հրավիրել գնումների ոլորտում 31-րդ կետին համապատասխան՝ ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու մասին ակտի ընդունման ժամանակ Արձանագրության 32-րդ կետը պահպանելու անհրաժեշտության վրա:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: