ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2018 թվականի N 873-Ա
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունիյա Միատովիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման (2018 թվականի հունիսի 17-19-ը` Փարիզ և 2018 թվականի հունիսի 19-20-ը՝ Ստրասբուրգ) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի՝ 2018 թվականի հունիսի 19-21-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը (Արտակ Զեյնալյանինը՝ գիշերավարձը համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 29 Երևան |
|