ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2018 թվականի N 651-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» N 1486-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2018 թ. հունիսի 12
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 651 -Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486
ԼՐԱՎՃԱՐՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ
1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկներում ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպություններում աշխատող՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին համապատասխան պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների համար նախատեսված հատկացումների հաշվին սահմանվում են ամսական լրավճարներ յուրաքանչյուր արդյունքի համար` հետևյալ չափերով`
1) օլիմպիական խաղերի չեմպիոնին՝ 100 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ անժամկետ.
2) օլիմպիական խաղերի չեմպիոնի մարզչին՝ 50 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ չորս տարի ժամկետով.
3) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 80 հազ. դրամ, իսկ նրա մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.
4) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, իսկ նրա մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ 80 հազ. դրամ, իսկ նրա մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.
6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, իսկ նրա մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, իսկ նրա մարզչին՝ 20 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին` 18 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին` 17 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին` 15 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի հաղթող դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, իսկ նրա մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
13) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, իսկ նրա մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
14) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ուսանողական մարզական խաղերի հաղթող դարձած մարզիկի մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
15) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:»։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |