ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831, 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79, 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-108, 2004 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-124-Ն և 2006 թվականի մայիսի 20-ի «Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-114-Ն հրամանագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 24 Երևան ՆՀ-293-Ն |