ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1181-Ն
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները՝
1) մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 25 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման |
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԵԼԱՁԵՎԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 1
Մեծությունը |
Միավորը | ||||
անվանումը |
չափայնությունը |
անվանումը |
նշագիրը |
սահմանումը | |
միջազգային |
հայերեն | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Երկարություն |
L |
մետր |
m |
մ |
Մետրը վակուումում լույսի անցած ճանապարհի երկարությունն է 1/299 792 458 վ ժամանակահատվածում: |
Զանգված |
M |
կիլոգրամ |
kg |
կգ |
Կիլոգրամը հավասար է կիլոգրամի միջազգային նախատիպի զանգվածին: |
Ժամանակ |
T |
վայրկյան |
s |
վ |
Վայրկյանը հավասար է ցեզիում-133 ատոմի հիմնական վիճակի 2 գերնուրբ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման |
Էլեկտրական հոսանք |
I |
ամպեր |
A |
Ա |
Ամպերն էլեկտրական հաստատուն հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող իրար զուգահեռ, անվերջ երկար և անվերջ փոքր շրջանաձև լայնական կտրվածքի |
Ջերմադինամիկական ջերմաստիճան |
Ø |
կելվին |
K |
Կ |
Կելվինը հավասար է ջրի եռակի կետի ջերմադինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին: |
Նյութի քանակ |
N |
մոլ |
mօl |
մոլ |
Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային տարր, որքան ատոմ է պարունակում 0,012 կգ զանգվածով ածխածին-12-ը (6,022 1023 ատոմ): |
Լույսի ուժ |
J |
կանդելա |
cd |
կդ |
Կանդելան աղբյուրի տրված ուղղությամբ լույսի ուժն է, որն արձակում է 5,40 . 1012 Հց հաճախականությամբ միագույն ճառագայթում, որի լույսի էներգիական ուժը տվյալ ուղղությամբ կազմում է 1/683 Վտ/սռ: |
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՇԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
Աղյուսակ N 2
Մեծությունը |
Միավորը | |||
անվանումը |
չափայնությունը |
անվանումը |
նշագիրը | |
միջազգային |
հայերեն | |||
Մակերես |
L2 |
քառակուսի մետր |
m2 |
մ2 |
Ծավալ, |
L3 |
խորանարդ մետր |
m3 |
մ3 |
Արագություն |
LT-1 |
մետր վայրկյանում |
m/s |
մ/վ |
Ալիքային թիվ |
L-1 |
մետր` մինուս մեկ աստիճան |
m-1 |
մ-1 |
Արագացում |
LT-2 |
մետր՝ բաժանած վայրկյան քառակուսի |
m/s2 |
մ/վ2 |
Խտություն |
L-3 M |
կիլոգրամ՝ բաժանած մետր խորանարդ |
kg/m3 |
կգ/մ3 |
Տեսակարար ծավալ |
L3 M-1 |
մետր խորանարդ՝ բաժանած կիլոգրամ |
m3 /kg |
մ3 /կգ |
Էլեկտրական հոսանքի խտություն |
L-2 I |
ամպեր՝ բաժանած մետր քառակուսի |
A/m2 |
Ա/մ2 |
Մագնիսական դաշտի լարվածություն |
L-1 I |
ամպեր՝ բաժանած մետր |
A/m |
Ա/մ |
Մոլային խտություն |
L-3 N |
մոլ՝ բաժանած մետր խորանարդ |
mօl/m3 |
մոլ/մ3 |
Պայծառություն |
L-2 J |
կանդելա՝ բաժանած մետր քառակուսի |
cd/m2 |
կդ/մ2 |
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 3
Մեծությունը |
Միավորը | ||||
անվանումը |
չափայնությունը |
անվանումը |
նշագիրը |
արտահայտությունը` հիմնական և ածանցյալ միավորներով | |
միջազգային |
հայերեն | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հարթ անկյուն |
1 |
ռադիան |
rad |
ռադ |
m.m-1 =1 |
Մարմնային անկյուն |
1 |
ստեռադիան |
sr |
սռ |
m2 . m-2 =1 |
Հաճախականություն |
T-1 |
հերց |
Hz |
Հց |
s-1 |
Ուժ |
LMT-2 |
նյուտոն |
N |
Ն |
m kg s-2 |
Ճնշում |
L-1 MT-2 |
պասկալ |
Pa |
Պա |
m-1 kg s-2 |
Էներգիա, աշխատանք, ջերմաքանակ |
L2 MT-2 |
ջոուլ |
J |
Ջ |
m2 kg s-2 |
Հզորություն |
L2 MT-3 |
վատտ |
W |
Վտ |
m2 kg s-3 |
Էլեկտրական լիցք, էլեկտրականության քանակ |
TI |
կուլոն |
C |
Կլ |
sA |
Էլեկտրական լարում, էլեկտրական պոտենցիալ, էլեկտրական պոտենցիալների տարբերություն, էլեկտրաշարժ ուժ |
L2 MT-3 I-1 |
վոլտ |
V |
Վ |
m2 kg s-3 A-1 |
Էլեկտրաունակություն |
L-2 M-1 T4 I2 |
ֆարադ |
F |
Ֆ |
m-2 kg-1 s4 A2 |
Էլեկտրական դիմադրություն |
L2 MT-3 I-2 |
օհմ |
Ω |
Օմ |
m2 kg s-3 A-2 |
Էլեկտրահաղորդականություն |
L-2 M-1 T3 I2 |
սիմենս |
S |
Սմ |
m-2 kg-1 s-3 A2 |
Մագնիսական ինդուկցիայի հոսք, մագնիսական հոսք |
L2 MT-2 I-1 |
վեբեր |
Wb |
Վբ |
m2 kg s-2 A-1 |
Մագնիսական հոսքի խտություն, մագնիսական ինդուկցիա |
MT-2 I-1 |
տեսլա |
T |
Տլ |
kg s-2 A-1 |
Ինդուկտիվություն, փոխինդուկտիվություն |
L2 MT-2 I-2 |
հենրի |
H |
Հն |
m2 kg s-2 A-2 |
Ցելսիուսի ջերմաստիճան |
Θ |
Ցելսիուսի ջերմաստիճան |
օC |
օC |
K |
Լուսային հոսք |
J |
լյումեն |
lm |
լմ |
cd sr |
Լուսավորվածություն |
L-2 J |
լյուքս |
lx |
լք |
m-2 cd sr |
Ռադիոակտիվ նյութի ակտիվություն |
T-1 |
բեքերել |
Bq |
Բք |
s-1 |
Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ (դոզա), կերմա |
L2 T-2 |
գրեյ |
Gy |
Գր |
m2 s-2 |
Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ |
L2 T-2 |
զիվերտ |
Sv |
Զվ |
m2 s-2 |
Կատալիզատորի ակտիվություն |
NT-1 |
կատալ |
kat |
կատ |
mօl . s-1 |
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 4
Մեծությունը անվանումը |
Միավորը | |||
անվանումը |
նշագիրը |
արժեքը | ||
միջազգային |
հայերեն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Հարաբերական մեծություն (մեծության չափազուրկ հարաբերություն որպես ելակետային ընդունված համանուն մեծությանը)` ՕԳԳ, հարաբերական երկարացում, հարաբերական խտություն, դեֆորմացիա, հարաբերական դիէլեկտրական և մագնիսական թափանցելիություն, բաղադրիչի զանգվածային բաժնեչափ, մոլային բաժնեչափ և այլն) |
միավոր |
1 |
1 |
1 |
տոկոս |
% |
% |
10-2 | |
պրոմիլե |
‰ |
‰ |
10-3 | |
միլիոներորդ մաս |
ppm |
մլն-1 |
10-6 | |
2. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնային ճնշման մակարդակ, ուժեղացում, թուլացում և այլն |
բել |
B |
Բ |
1B=1 lg(P2 /P1 ), երբ P2 = 10 P1 , 1B=2 lg (F1 /F2 ), երբ F2 = 10 F1, որտեղ` P1 -ը, P2 -ը համանուն էներգիական մեծություններ են (հզորություն, էներգիա, էներգիայի խտություն և այլն) F1 -ը, F2 -ը համանուն «ուժային» մեծություններ են (լարում, հոսանքի ուժ, դաշտի լարվածություն և այլն) |
դեցիբել |
dB |
դԲ |
0,1 B | |
3. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնի բարձրության մակարդակ |
ֆոն |
pհօո |
ֆոն |
1 pհօո-ը ձայնի ուժգնության այն մակարդակն է, որի համար ձայնային ճնշման մակարդակն իրեն հավասար ուժգնության 1000 Hz հաճախականությամբ ձայնի համար հավասար է 1 dB: |
4. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), հաճախական տիրույթ |
օկտավա |
– |
օկտ |
1 օկտավը հավասար է lօg2 (f2 /f1 ), երբ f2 /f1 = 2 |
դեկադ |
– |
դեկ |
1 դեկադը հավասար է lg(f2 /f1 ), երբ f2 /f1 =10, որտեղ f1 -ը և f2 -ը հաճախականություններն են: | |
5. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), բնական լոգարիթմ |
նեպեր |
Np |
Նպ |
1 Np = 0, 8686…B=8, 680 …dB |
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԸ
Աղյուսակ N 5
Տասնապատիկ բազմապատկիչը |
Նախածանցը |
Նախածանցների նշագրերը | |
միջազգային |
հայերեն | ||
1 |
2 |
3 |
4 |
1024 |
իոտա |
Y |
Ի |
1021 |
զետա |
Z |
Զ |
1018 |
էքսա |
E |
Է |
1015 |
պետա |
P |
Պ |
1012 |
տերա |
T |
Տ |
109 |
գիգա |
G |
Գ |
106 |
մեգա |
M |
Մ |
103 |
կիլո |
k |
կ |
102 |
հեկտա |
հ |
հ |
101 |
դեկա |
da |
դե |
10-1 |
դեցի |
d |
դ |
10-2 |
սանտի |
c |
ս |
10-3 |
միլի |
m |
մ |
10-6 |
միկրո |
μ |
մկ |
10-9 |
նանո |
ո |
ն |
10-12 |
պիկո |
p |
պ |
10-15 |
ֆեմտո |
f |
ֆ |
10-18 |
ատտո |
a |
ա |
10-21 |
զեպտո |
z |
զ |
10-24 |
իոկտո |
y |
ի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման |
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ջերմաստիճանի չափման սանդղակներ
ա) Ցելսիուսի սանդղակ
10 C-ն ջրի եռման կետի (1000 C) և սառույցի հալման կետի (00 C) ջերմաստիճանների տարբերության 1/100 մասն է.
բ) Կելվինի սանդղակ
Ջերմադինամիկական ջերմաստիճանի չափման միավորը` 1 Կելվինը (1 Կ), սահմանում է հարաբերությունների սանդղակ, որն ունի ֆիզիկապես որոշված զերո: Կելվինի սանդղակի գործնական կիրառման համար օգտագործվում է միջազգային գործնական ջերմաստիճանային սանդղակը` ՄՋՍ-90, որը ճշտվել է 1989 թվականին` Չափի և կշռի միջազգային կոմիտեի որոշմամբ (ՉԿՄԿ).
գ) Ֆարենհայտի սանդղակ
10 F-ն ջրի եռման կետի (2120 F) և սառույցի հալման կետի (320 F) ջերմաստիճանների տարբերության 1/180 մասն է:
Սառույցի և անուշադրի խառնուրդի ջերմաստիճանը` 00 F, մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը` 960 F: 10 F=5/9.10 C:
Ցելսիուսի սանդղակից Կելվինի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`
T=t+273,15,
որտեղ`
T-ն ջերմաստիճանն է` ըստ Կելվինի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:
Ֆարենհայտի սանդղակից Ցելսիուսի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`
t=5/9 . (tF -32),
որտեղ`
tF -ը ջերմաստիճանն է` ըստ Ֆարենհայտի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:
2. Կարծրության չափման սանդղակներ
Նյութերի (մետաղների, պլաստմասսայե իրերի, հանքանյութերի (ապարների), ռետինի և այլնի) կարծրությունը բնութագրվում է կարծրության թվով:
ա) Բրինելի սանդղակ
Սև և գունավոր մետաղների կարծրության չափման սանդղակն է: Կարծրության թիվը` HB, ըստ Բրինելի որոշվում է որոշակի P ուժի և այդ ուժի ազդեցության տակ որոշակի D տրամագծով պողպատե գնդիկով (ծայրակալ ինդենթոր) փորձարկվող նմուշի վրա թողած գնդաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ, հետևյալ բանաձևով`
_______ | |
HB=2P/[πD(D-√ |
D2 -d2 )] |
որտեղ`
HB-ն` կարծրության թիվն է,
D-ն՝ պողպատե գնդիկի տրամագիծը, մմ,
P-ն՝ փորձարկվող նմուշի վրա ազդող ուժը, Ն,
d-ն՝ նմուշի մակերեսի վրա գնդիկի արտատիպի տրամագիծը, մմ.
բ) Ռոքվելի սանդղակներ
Ռոքվելի սանդղակները (11 սանդղակ) կիրառվում են մետաղների, պլաստմասսաների կարծրության (HR թիվ) որոշման համար:
Կարծրության՝ HR թիվը, ըստ Ռոքվելի սանդղակների, որոշվում է ստանդարտ ինդենթորով P0 նախնական և P հիմնական բեռնվածքների ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ0 և հ խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Մետաղների կարծրության` HR թվի չափումը, ըստ Ռոքվելի A(P0 =98,07Ն; P=588,4Ն), B(P0 =98,07Ն; P=980,7Ն), C(P0 =98,07Ն; P=1471Ն) սանդղակների, կատարվում է ստանդարտացված պայմաններում փորձանմուշի մակերևույթի վրա ստանդարտ ինդենթորով (ծայրակալ), երկու հաջորդաբար կիրառվող բեռնվածքների (P0 և P) ներճնշման ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ և հ0 խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Որպես ինդենթոր կիրառվում է 1,588 մմ տրամագծով պողպատե կոփված գնդիկ (B սանդղակ), կամ 1200 գագաթով ալմաստե կոն (A և C սանդղակներ):
Օրինակ` կարծրության թիվն ըստ Ռոքվելի որոշվում է հետևյալ բանաձևով`
HR(B սանդղակ) =130 - (հ - հ0 )/c: HR(A և C սանդղակներ) =100 - (հ - հ0 )/c,
որտեղ` fc-ն հաստատուն է և հավասար է 0,002 մմ-ի:
Պլաստմասսայի կարծրությունը որոշվում է P(P0 =98,07Ն; P=588,4Ն; 12,7+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), L(P0 =98,07Ն; P=588,4Ն; 6,35+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), E(P0 =98,07Ն; P=980,7Ն; 3,175+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), M (P0 =98,07Ն; P=980,7Ն; 6,35մմ+0,015 տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով) սանդղակներով.
գ) Վիքերսի սանդղակ
Մետաղների կարծրության չափումը, ըստ Վիքերսի սանդղակի, կայանում է փորձանմուշի մակերևույթի վրա կանոնավոր քառանիստ ալմաստե բուրգի միջոցով (որի 2 հանդիպակաց նիստերի միջև կազմած անկյունը կազմում է 1360 ) ներճնշման մեջ:
Կարծրության` HV թիվը, ըստ Վիքերսի սանդղակի, որոշվում է որոշակի ժամանակահատվածում կիրառված ներճնշման P-(9,807-980,7Ն) բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ:
Կարծրության թվի հաշվարկման բանաձևն է`
HV=0,189P/d2,
որտեղ` d-ն դրոշմահետքի հիմքի երկու անկյունագծերի միջինն է, մմ.
դ) Մոոսի սանդղակ
Հանքաբանության մեջ ապարների հարաբերական կարծրությունը գնահատվում է Մոոսի 10 բալային սանդղակով խազման մեթոդով, որը հիմնված է այն բանի վրա, թե սանդղակի ապարներից որոնք են հետազոտվող նմուշի վրա թողնում խազ: Մոոսի սանդղակը հիմնվում է հետևյալ ապարների վրա`
Ապար |
Կարծրության թիվը |
Տալկ |
1 |
Գիպս |
2 |
Կալցիտ (կրաքարային սպաթ) |
3 |
Ֆլյուորիտ (ֆտորասպաթ) |
4 |
Ապատիտ |
5 |
Օրթոկլազ (կալիումային դաշտային սպաթ) |
6 |
Քվարց |
7 |
Տոպազ |
8 |
Կորունդ |
9 |
Ալմաստ |
10 |
3. Երկրաշարժերի սանդղակներ
Երկրաշարժերի ուժգնությունը չափվում է սեյսմիկ 12 բալային սանդղակով, որը հիմնված է դիտարկվող ավերածությունների և այլ հատկանիշների վրա:
Բալը |
Երկրաշարժի անվանումը |
Համառոտ բնութագիրը |
1 |
2 |
3 |
1 |
Աննշմարելի |
Հայտնաբերվում է միայն սեյսմաչափիչ գործիքներով: |
2 |
Խիստ թույլ |
Զգացվում է բացառիկ դեպքերում, հատկապես շենքերի վերին հարկերում, լիակատար հանգիստ վիճակում գտնվող մարդկանց կողմից: |
3 |
Թույլ |
Զգացվում է բնակչության փոքրամասնության կողմից՝ անցնող մարդատար մեքենայի առաջացրած թեթև ցնցման ձևով: |
4 |
Չափավոր |
Շենքից դուրս զգացվում է քչերի կողմից: Շենքի ներսում զգացվում և դիտվում է մարդկանց մեծամասնության կողմից՝ հատակների ճռռոցի, կահույքի թրթռոցի, սպասքի, ամանեղենի և պատուհանների ապակիների զնգզնգոցի ձևով: Նման է խորդուբորդ փողոցով անցնող բեռնատար մեքենայի առաջացրած ցնցմանը: |
5 |
Բավական ուժեղ |
Շենքի թեթևակի ցնցում, կահույքի և կախովի առարկաների ճոճում: Բարակ ճեղքեր` ծեփածածկում, ճաքեր` պատուհանների ապակիների վրա: Քնած մարդկանցից շատերն արթնանում են: |
6 |
Ուժեղ |
Զգում են բոլորը: Պատերից ընկնում են կախված նկարները: Թափվում են ծեփի կտորներ, և թեթև վնասվում են շենքերը: |
7 |
Խիստ ուժեղ |
Վատ կառուցված, խարխուլ և հնակառույց տներն զգալի վնասվում են: Քարե, բետոնե և երկաթբետոնե սովորական շենքերի կրող տարրերում առաջանում են ոչ մեծ ճեղքեր: Չեն վնասվում սեյսմակայուն շենքերը և որակով կառուցված փայտաշեն տները: Գետերում և լճերում դիտվում են ջրի պղտորում և տատանումներ: |
8 |
Քայքայիչ |
Փլվում են քարե ամուր ցանկապատերը և գործարանային որոշ ծխնելույզներ: Ժամանակակից կառուցման (սեյսմակայուն) շենքերում առաջանում են զգալի ճեղքեր և չափավոր քայքայումներ: Սովորական շենքերում դիտվում են լուրջ քայքայվածություններ և մասնակի փլուզումներ: Զառիթափ լանջերում և գետնի վրա առաջանում են ճեղքեր: Հուշարձանները տեղաշարժվում կամ տապալվում են: |
9 |
Ավերիչ |
Սեյսմակայուն շենքերում առաջանում են զգալի վնասվածքներ: Սովորական շենքերում քայքայվածությունը հասնում է մեծ չափերի, դիտվում են մասնակի կամ լրիվ փլուզումներ: |
10 |
Կործանարար |
Լավ կառուցված փայտե տները և կամուրջները քայքայվում են: Տեղի է ունենում գետնի ձևախախտում: Խզվում են ինժեներական (ճարտարագիտական) մայրագծերը: Քայքայվում են շենքերն ու հիմքերը, շենքերի մեծ մասը փլուզվում է: Գետնի վրա առաջանում են ճեղքեր, թեք լանջերին՝ սողանքներ և փլուզումներ: Վնասվում են ամբարտակներն ու ջրաթմբերը, ծռվում են երկաթգծերը, դիտվում է գետերի և լճերի ջրերի արտացայտում: |
11 |
Աղետալի |
Գրեթե բոլոր տները փլվում են, կամուրջների հենարանները խախտվում են: Ամբարտակներն ու ջրաթմբերը փլվում են: Գետնի վրա առաջանում են լայն ճեղքեր՝ հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերով, թեք լանջերին՝ մեծածավալ սողանքներ և փլուզումներ: |
12 |
Խիստ աղետալի |
Բոլոր շենքերն ու շինությունները լիակատար փլուզվում են: Գետնի մակերևույթը խիստ փոխվում է, և առաջանում են ալիքներ, հսկայական չափերի են հասնում սողանքներն ու փլուզումները: Գետերը փոխում են հոսանքի ուղղությունը, առաջանում են ջրվեժներ և լճեր: |
4. Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակներ (մագնիտուդ)
Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակը հիմնված է առաձգական ալիքների օջախից ճառագայթող էներգիայի որոշման վրա՝ ըստ սեյսմիկ կայանների դիտարկումների: Մագնիտուդը համեմատական է էներգիայի լոգարիթմին: Երկրաշարժի ինտենսիվության և բալայնության հարաբերակցությունը սահմանելու համար անհրաժեշտ է իմանալ օջախի խորությունը:
5. Քամու ուժի սանդղակ
Քամու արագությունը գնահատվում է 17-բալային համեմատական սանդղակով, որն ընդունվել է միջազգային պայմանագրով (1946 թ.) և ներառում է Բոֆորտի 12-բալային սանդղակը` ավելացրած մրրիկի ուժգնության ևս 5 աստիճան:
Բալերը՝ ըստ Բոֆորտի |
Արագությունը, մ/վրկ |
Քամու բնութագիրը |
Քամու ազդեցության նկարագիրը |
1 |
2 |
3 |
4 |
0 |
0 - 0.2 |
անդորրություն |
Քամու բացարձակ բացակայություն: Ծուխը ծխնելույզից բարձրանում է ուղղաձիգ: |
1 |
0.3 - 1.5 |
խաղաղ |
Ծուխը ծխնելույզից բարձրանում է ոչ այնքան ուղղաձիգ: |
2 |
1.6 - 3.3 |
թեթև |
Օդի շարժումն զգացվում է դեմքով, տերևները շարժվում են: |
3 |
3.4 - 5.4 |
թույլ |
Տատանվում են տերևներն ու մանր ոստերը, թեթև դրոշները: |
4 |
5.5 - 7.9 |
մեղմ |
Տատանվում են ծառերի բարակ ճյուղերը: Քամին բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները: |
5 |
8.0 - 10.7 |
հով |
Տատանվում են մեծ ոստերը: Ջրի վրա հայտնվում են ալիքներ: |
6 |
10.8 - 13.8 |
ուժեղ |
Տատանվում են ծառերի մեծ ճյուղերը: |
7 |
13.9 - 17.1 |
ավելի ուժեղ |
Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ: |
8 |
17.2 - 20.7 |
շատ ուժեղ |
Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է քայլել քամուն հակառակ: |
9 |
20.8 - 24.4 |
փոթորիկ |
Փոքր ավերածություններ: Տեղից պոկվում են ծխնելույզներն ու կղմինդրը: |
10 |
24.5 - 28.4 |
ուժեղ փոթորիկ |
Զգալի ավերածություններ: Ծառերն արմատախիլ են արվում: |
11 |
28.5 - 32.6 |
սաստիկ փոթորիկ |
Լինում են մեծ ավերածություններ: |
12 |
32.7 - 36.9 |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
13 |
37.0 - 41.4 |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
14 |
41.5 - 46.1 |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
15 |
46.2 - 51.1 |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
16 |
51.2 - 55.8 |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
17 |
55.9 և ավելի |
մրրիկ |
Տեղի են ունենում ամայացումներ: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Առևտրում, դասագրքերում, ինչպես նաև պաշտոնական հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի միավորներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ կիրառման թույլատրված միավորներով, ինչպես նաև դրանցից կազմվող ածանցյալ միավորներով, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ թույլատրված բազմապատկիչների ու նախածանցների օգտագործմամբ:
2. Չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկաներում պետք է նախատեսել ստուգաչափում՝ աստիճանավորված սույն որոշմամբ թույլատրված միավորներով:
3. Արտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող նորմատիվային, կառուցաբանական (կոնստրուկտորական), տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Անկախ այն հանգամանքից, թե չափման միջոցին վերաբերող փաստաթղթերում ինչ նշագրեր են օգտագործված, չափման միջոցների թվատախտակի, սանդղակների և վահանակների վրա կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:
4. Թույլատրվում է պաշտոնական հրատարակություններում կիրառել միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Միևնույն պաշտոնական հրատարակության մեջ (բացառությամբ մեծությունների միավորներին վերաբերող հրատարակությունների) չի թույլատրվում 2 տեսակի նշագրերի միաժամանակյա կիրառում:
Արտահանման ենթակա արտադրանքի, այդ թվում` չափման միջոցի բնութագրերն ու պարամետրերը կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված մեծությունների միավորներով:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱԳՐԵՐԸ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:
2. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային նշագրերը կամ հատուկ նշաններ (…0 , …, , …,,), ընդ որում, սահմանվում է տառային նշագրերի 2 տեսակ` միջազգային (լատինական կամ հունական տառերով) և հայերեն (հայկական այբուբենի տառերով):
3. Մեծությունների միավորների տառային նշագրերը տպագրվում են ուղիղ տառատեսակով: Միավորների նշագրերում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:
4. Մեծությունների միավորների նշագրերը գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա (առանց տողադարձի): Թվային արժեքը, որը թեք գծով կոտորակ է և գրված է միավորի նշագրից առաջ, պետք է գրել փակագծի մեջ: Արժեքի վերջին թվանշանի և միավորի նշագրերի միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար`
ճիշտ է |
սխալ է |
100 kW; 100 կՎտ |
100 kW; 100 կՎտ |
80 % |
80% |
200 C |
200 C |
(1/60) s-1 |
1/60/ s-1 |
Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված նշագրերը, որոնց առջև բացատ չի թողնվում`
ճիշտ է |
սխալ է |
200 |
200 |
5. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի նշագիրը գրվում է բոլոր թվանշաններից հետո`
ճիշտ է |
սխալ է |
423,06 m; 423,06 մ |
423m 0,6; 423 մ, 06 |
5,7580 կամ 50 45,48 կամ 50 4528,8'' |
50 ,758 կամ 50 45,48 կամ 50 4528,8 |
6. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս` սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի նշագիրը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև և թվային արժեքից հետո և սահմանային շեղումից հետո`
ճիշտ է |
սխալ է |
(100,0+0,1) kg; (100,0+0,1) կգ |
100,0+0,1kg; 100,0+0,1կգ |
50 g+1 g; 50 գ+1 գ |
50+1 g; 50+1 գ |
Եթե շարադրանքում նշվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի նշագիրը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի նշագիրը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):
7. Բանաձևերում մեծությունների միավորների նշանակումները բացատրելիս` թույլատրվում է կիրառել միավորների նշագրերը: Միավորների նշագրերի տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև կախվածությունը, չի թույլատրվում`
ճիշտ է |
սխալ է |
v=3,6 s/t , |
v=3,6 s/t կմ/ժ, |
որտեղ` s-ը ճանապարհն է, մ t-ն՝ ժամանակը, վ |
որտեղ` s-ը՝ ճանապարհն է, մ t-ն՝ ժամանակը, վ
|
8. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանել բացատներով, եթե դա չի հանգեցնում թյուրիմացության`
ճիշտ է |
սխալ է |
N . m; Ն.մ |
Nm, Նմ |
A . m2 ; Ա.մ2 |
Am2 , Ամ2 |
Pa . s; Պա.վ |
Pas, Պավ |
9. Միավորների տառային նշագրերի հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով` աստիճան բարձրացված (դրական կամ բացասական)`
ճիշտ է |
սխալ է |
W . m-2 . K-1 ; Վտ . մ-2 . Կ-1 |
W/m2 /K ; Վտ/մ2 /Կ |
W ; |
W ; ՎՏ | |
|
m2 մ2 | |
_____ _____ | ||
K Կ |
10. Թեք գիծը որպես բաժանման նշան օգտագործելու դեպքում միավորների նշագրերը համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների նշագրերի արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ.
ճիշտ է |
սխալ է |
m/s ; մ/վ |
m/s ; մ/վ |
W/(m. K) ; Վտ/(մ . Կ) |
W/m . K ; Վտ/մ . Կ |
11. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է 2 կամ ավելի միավորներից, չի թույլատրվում տառային նշագրերն ու միավորների անվանումները համակցել, այսինքն` գրել միավորներից մեկի նշագիրը, իսկ մյուսի անվանումը`
ճիշտ է |
սխալ է |
80 կմ/ժ |
80 կմ/ժամ |
80 կիլոմետր ժամում |
80կմ ժամ |
12. Թույլատրվում է կիրառել հատուկ նշանների`…0, …,, …,, , % և ‰ համակցումը միավորների նշագրերի հետ, օրինակ` …0/s:
13. Ժամանակի (րոպե, ժամ, օր), հարթ անկյան (աստիճան, րոպե, վայրկյան), զանգվածի (ատոմային) միավորների անվանումն ու նշագրերը չեն թույլատրվում օգտագործել նախածանցով:
14. Նախածանցը կամ դրա նշագիրը գրվում է միավորի անվանման կամ նշագրի հետ միասին, օրինակ`
ճիշտ է |
սխալ է |
կիլոպասկալ-վայրկյան/մետր |
Պասկալ-կիլովայրկյան/մետր |
kPa. s/m ; կՊա . վ/մ |
Pa.k. s/m; Պա.կ.վ/մ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման |
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Մեծության |
Արտահամակարգային միավորը | ||||
Անվա- |
նշագիրը |
արտահայտությունը միավորների միջազգային համակարգի միավորներով |
կիրառման ոլորտը | ||
Միջազ- |
հայերեն | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Զանգված |
տոննա |
t |
տ |
1 x 103 kg |
բոլոր |
զանգվածի ատոմային միավոր |
ս |
զ.ա.մ. |
1,6605402 x |
ատոմային ֆիզիկա, քիմիա, բնագիտություն | |
ֆունտ |
f |
ֆ |
0,453592 kg (մոտավոր) |
առևտրի ոլորտ | |
կարատ |
- |
կար |
2 x 10-4 kg (ճշգրիտ) |
թանկարժեք քարերի ոլորտ | |
գրամ |
g |
գ |
10-3 kg |
բոլոր ոլորտներում | |
ցենտներ |
q |
ց |
100 kg | ||
Ժամանակ |
րոպե |
min |
րոպե |
60 s |
բոլոր ոլորտներում |
ժամ |
h |
ժ |
3600 s | ||
օր |
d |
օր |
86400 s | ||
Հարթ անկյուն |
աստիճան |
. . . օ |
. . .օ |
(π/180)rad= |
բոլոր ոլորտներում |
րոպե |
. . . |
. . . |
(π/10800)rad= | ||
վայրկյան |
. . .'' |
. . .» |
(π/648000)rad= | ||
գրադ |
gon |
գրադ |
(π/200)rad= |
երկրաբաշխություն | |
Ծավալ, տարողություն |
լիտր |
l |
լ |
1 x 10-3 m3 |
բոլոր ոլորտներում |
գալոն (անգլ.) |
gal |
գալ |
4,546 x 10-3 m3 |
բոլոր | |
բարել |
barrel |
բարել |
1 նավթային |
նավթարդյու-նաբերություն | |
Երկարություն |
աստղագի- |
ua |
ա. մ. |
1,49598 x 1011 m |
աստղագիտություն |
լուսային տարի |
ly |
լուս. տարի |
9,4605 x 1015 m (մոտավոր) | ||
պարսեկ |
pc |
պկ |
3,0857 x 1016 m | ||
անգստրեմ |
A |
անգստրեմ |
1 x 10-10 m |
ֆիզիկա, քիմիա, բնագիտություն | |
իքս միավոր |
X |
իքս-մ |
1,00206 x 10-13 m (մոտավոր) | ||
միկրոն |
m |
մկ |
1 x 10-6 m |
բոլոր ոլորտներում | |
դյույմ |
incհ |
դյույմ |
25.4 x 10-3 m | ||
ծովային մղոն |
n mile |
ծ.մղ. |
1852 m (ճշգրիտ) |
ծովային նավագնացություն և օդագնացություն | |
Երկարություն (ուղղաձիգ) |
ֆուտ |
ft |
ֆուտ |
0,3048 m |
օդագնացություն |
Օպտիկական ուժ |
դիօպտրիա |
դպտր |
1 m-1 |
օպտիկա | |
Մակերես |
բարն |
b |
բ |
1 x 10-28 m2 |
ֆիզիկա |
հեկտար |
ha |
հա |
1 x 104 m2 |
գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, շինարարություն | |
ար |
a |
ա |
100 m2 | ||
Էներգիա |
էլեկտրոն-վոլտ |
eV |
էՎ |
1,60218 x 10-19 J |
ֆիզիկա |
կիլովատտ-ժամ |
kW x հ |
կՎտ x ժ |
3,6 x 106 J |
կենցաղ, արդյունաբե-րություն, (էլեկտրաէներգիայի հաշվիչներ) | |
Լրիվ հզորություն |
վոլտ-ամպեր |
V x A |
Վ x Ա |
էլեկտրատեխնիկա | |
Ռեակտիվ հզորություն |
վառ |
VAr |
ՎԱռ |
||
Էլեկտրական լիցք |
ամպեր-ժամ |
A x հ |
Ա x ժ |
3,6 x 103 C |
էլեկտրատեխնիկա |
Ջերմաստիճան |
ֆարենհայտ |
օF |
օՖ |
օ F=5/9օC |
|
Տեղեկատվու- |
բիթ |
bit |
բիթ |
1 |
տեղեկատվության հաղորդման և թվային մշակման սարքավորումներում |
բայթ |
B (byte) |
Բ (բայթ) |
1 Բայթ= 8 բիթ | ||
Տեղեկատվու- |
բոդ |
baud |
բոդ |
1 բոդ = 1 բիթ/վ |
|
Գծային խտություն |
տեքս |
tex |
տեքս |
1 x 10-6 kg/m |
մանածագործական արդյունաբերություն |
Արագություն |
հանգույց |
ku |
հանգ. |
0,514(4) m/s |
ծովային և օդային նավագնացություն |
Արագացում |
գալ |
Gal |
Գալ |
0,01 m/s2 |
մեխանիկա |
Պտտման հաճախություն |
պտույտ |
r/s |
պտ/վ |
1s-1 |
ֆիզիկա, էլեկտրատեխնիկա |
պտույտ րոպեում |
r/min |
պտ/րոպ |
(1/60)s-1 = 0,016(6)s-1 | ||
Ուժ, կշիռ |
դին |
dyn |
դին |
1 x 10-5 N |
ֆիզիկա |
կիլոգրամ-ուժ |
kgf |
կգուժ |
9,80665 x N (ճշգրիտ) | ||
պոնդ |
p |
- |
9,80665 x 10-3 N (ճշգրիտ) | ||
տոննա-ուժ |
tf |
տուժ |
9806,65 N (ճշգրիտ) | ||
Ճնշում |
բար |
bar |
բար |
1 x 105 Pa |
ֆիզիկայի, օդագնացության և այլ ոլորտներ
ֆիզիկա, ատոմային էներգետիկա, առողջապահություն |
կիլոգրամ-ուժ քառակուսի սանտիմետրի վրա |
kgf/cm2 |
կգուժ/սմ2 |
98066,5 Pa (ճշգրիտ) | ||
կիլոպոնդ քառակուսի սանտիմետրի վրա |
kp/cm2 |
- |
98066,5 Pa (ճշգրիտ) | ||
միլիմետր ջրի սյուն |
mm H2 Օ |
մմ ջր.ս. |
9,80665 Pa (ճշգրիտ) | ||
միլիմետր սնդիկի սյուն |
mm Hg |
մմ սնդ.ս. |
133,332 Pa | ||
տորր |
Torr |
- |
133,332 Pa | ||
Աշխատանք, էներգիա |
էրգ |
erg |
էրգ |
1 x 10-7 J | |
Դինամիկական մածուցիկություն |
պուազ |
P |
Պ |
0,1Pa x s | |
Կինեմատի- |
ստոքս |
St |
Ստ |
1 x 10-4 m2 /s | |
Տեսակարար էլեկտրական դիմադրություն |
Օհմ միլիմետր քառակուսի մետրի վրա |
Ω mm2 /m |
Օմ x մմ2 /մ |
1 x 10-6 Ωm | |
Մագնիսական հոսք |
մաքսվել |
Mx |
Մքս |
1 x 10-8 Wb | |
Մագնիսական ինդուկցիա |
գաուս |
Gs |
Գս |
1 x 10-4 T | |
Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն |
գիլբերտ |
Gb |
Գբ |
(10/4π) A= =0,795775 A | |
Մագնիսական դաշտի լարվածություն |
էրստեդ |
Օe |
Էր |
(103 /4π)A/m= =79,5775A/m | |
Ջերմաքանակ, ջերմադինամի- |
կալորիա (միջազգային) |
cal |
կալ |
4,1868 J | |
ջերմաքիմիա- |
calth |
կալթք |
4,1840 J | ||
15 աստիճանանոց կալորիա |
cal 15 |
կալ 15 |
4,1855 J | ||
Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ, կերմա |
ռադ |
rad, rd |
ռադ |
0,01Gy | |
Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ |
բէռ |
rem |
բէռ |
0,01Sv | |
Ֆոտոնային ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ (գամմա և ռենտգենյան ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ |
ռենտգեն |
R |
Ռ |
2,58 x 10-4 C/kg |
|
Ռադիոակտիվ նյութի ակտիվություն |
կյուրի |
Ci |
Կի |
3,7 x 1010 Bq |
ֆիզիկա, ատոմային էներգետիկա, |
Պտույտի անկյուն |
պտույտ |
r |
պտ |
2 πռադ=6,28 rad | |
Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն |
ամպեր-գալար |
At |
Ագ |
1A | |
Պայծառություն |
նիտ |
nt |
նտ |
1 cd/m2 |
Թույլատրվում է արտահամակարգային միավորները կիրառել առանց ժամկետի սահմանափակման` մինչև դրանց մասին միջազգային համապատասխան որոշումների ընդունումը:
(հավելվածը փոփ. 15.02.18 N 139-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |