ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 223-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1666-Ն)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1666-Ն)
2. Սահմանել, որ`
1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են`
ա. երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,
բ. ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,
գ. դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը.
2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 80.000 դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի: Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը պետական կազմակերպությանն են հանձնվում անհատույց օգտագործման իրավունքով:
3. Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`
1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում.
2) հրատարակչական գործ:
4. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը, ինչպես նաև պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 11 Երևան |