ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2016 թվականի |
թիվ 51 |
քաղ. Աստանա |
ՀՅՈՒԹԵՐԻ, ՊՈԼԻՈՒՐԵԹԱՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ հավելվածի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31Դ - 38Դ ծանոթագրություններով՝
«31Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,05 եվրո` 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ:
32Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 6,5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,21 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2016 -ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
33Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 6,5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,22 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
34Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,09 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
35Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,07 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
36Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1,8 եվրո՝ շարժիչի ծավալի 1 սմ3 համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
37Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի ծավալի 1 սմ3 համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։
38Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1,12 եվրո՝ շարժիչի ծավալի 1 սմ3 համար, կիրառվում է 01.09.2016-ից մինչև 31.08.2017-ը ներառյալ։»։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: