«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2015 թ. |
թիվ 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 2-ԿՇ (ամսական) |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 20 թ.__________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
Ներկայացնում է ___________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը __________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը __________________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________________
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
| |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը | |
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/ |
Անվանումը |
Տողի համարը |
Հիմնական միջոցների |
Շինարարությունը հաշվետու ամսում |
այդ թվում` |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը (110.1+110.2…………+110.5) |
110 |
|||
110 տողից` ըստ ֆինանսավորման աղբյուրների |
||||
այդ թվում ի հաշիվ` |
||||
պետական բյուջեի |
110.1 |
|||
համայնքների միջոցների |
110.2 |
|||
կազմակերպության միջոցների |
110.3 |
|||
դրանից` |
||||
օտարերկրյա ներդրողների |
110.3.1 |
|||
միջազգային վարկերի |
110.4 |
|||
այդ թվում` (նշել անվանումը) |
||||
110.4.1 |
||||
110.4.2 |
||||
110.4.3 |
||||
110.4.4 |
||||
110.4.5 |
||||
110.4.6 |
||||
110.4.7 |
||||
110.4.8 |
||||
մարդասիրական օգնության միջոցների |
110.5 |
|||
այդ թվում` (նշել անվանումը) |
||||
110.5.1 |
||||
110.5.2 |
||||
110.5.3 |
||||
110.5.4 |
||||
110.5.5 |
||||
110.5.6 |
||||
110 տողից` ըստ տնտեսական գործունեության տեսակների |
||||
այդ թվում` |
||||
գյուղատնտեսություն |
111 |
|||
հանքագործական արդյունաբերություն |
112 |
|||
մշակող արդյունաբերություն |
113 |
|||
էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
114 |
|||
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
115 |
|||
շինարարություն |
116 |
|||
մեծածախ և մանրածախ առևտուր |
117 |
|||
տրանսպորտ |
118 |
|||
կացության և հանրային սննդի կազմակերպում |
119 |
|||
տեղեկատվություն և կապ |
120 |
|||
ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
121 |
|||
բնակարանային շինարարություն |
122 |
|||
մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
123 |
|||
վարչարարական և օժանդակ գործունեություն |
124 |
|||
պետական կառավարում |
125 |
|||
կրթություն |
126 |
|||
առողջապահություն |
127 |
|||
մշակույթ, զվարճություն և հանգիստ |
128 |
|||
սպասարկման այլ ծառայություններ |
129 |
|||
110 տողից` նշել տնտեսական գործունեության տեսակները` 111-130 տողերին համապատասխան, ըստ մարզերի |
||||
131 |
||||
132 |
||||
133 |
||||
134 |
||||
135 |
||||
136 |
||||
137 |
||||
138 |
||||
139 |
||||
140 |
||||
141 |
||||
142 |
||||
143 |
||||
144 |
||||
145 |
2. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը և շինարարության իրականացումը
Տողի համարը |
Չափման միավորը |
Գործարկվել են |
այդ թվում ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել անվանումը) |
Շինարարու-թյունը հաշվետու ամսում, հազ. դրամ |
այդ թվում ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել անվանումը) | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Բնակելի շենքեր |
210 |
քառ.մ ընդ. մակերես |
||||||||
շենքերի քանակը |
211 |
հատ |
x |
x |
x |
x | ||||
Նախադպրոցական ուսումնական հաստատություններ |
212 |
տեղեր |
||||||||
շենքերի մակերեսը |
213 |
քառ.մ |
x |
x |
x |
x | ||||
շենքերի քանակը |
214 |
հատ |
x |
x |
x |
x | ||||
Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ) |
215 |
աշակեր-տական տեղեր |
||||||||
շենքերի մակերեսը |
216 |
քառ.մ |
x |
x |
x |
x | ||||
շենքերի քանակը |
217 |
հատ |
x |
x |
x |
x | ||||
Հիվանդանոցներ |
218 |
մահճակալ |
||||||||
շենքերի մակերեսը |
219 |
քառ.մ |
x |
x |
x |
x | ||||
շենքերի քանակը |
220 |
հատ |
x |
x |
x |
x | ||||
Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ) |
221 |
հաճախում մեկ հերթա-փոխում |
||||||||
շենքերի մակերեսը |
222 |
քառ.մ |
x |
x |
x |
x | ||||
շենքերի քանակը |
223 |
հատ |
x |
x |
x |
x |
Ղեկավար |
____________________________(Ազգանուն, անուն) |
______________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ |
_____________________________(Ազգանուն, անուն) |
--------------------------------------- |
|
(հավելվածը լրաց. 16.10.17 թիվ 22-Ն)
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքները, ինչպես նաև վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 16.10.17 թիվ 22-Ն)
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`
1) 1-ին բաժնի 110.1-110.5 տողերում լրացվում են ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, կազմակերպությունների, միջազգային վարկերի /Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և այլ բանկերի վարկերի/, մարդասիրական օգնության միջոցների /«Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված և այլ մարդասիրական օգնության միջոցների/), 111-129 տողերում` ըստ տնտեսական գործունեության տեսակների (ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» խմբ.2 (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 874-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության Գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30/ (474).1 տեղեկագրում) 131-145 տողերում` տնտեսական գործունեության տեսակները ըստ մարզերի:
2) 1-ին սյունակի «Հիմնական միջոցների գործարկումը» ցուցանիշը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:
3) Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.
ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).
բ. գործարկված (շահագործման հանձնված) սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.
գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.
դ. ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման /կոնստրուկտավորման/ աշխատանքների արժեքը, քաղաքային և գյուղական բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:
4) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.
ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.
բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.
գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.
դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.
ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը.
զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.
է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.
ը. ամփոփ նախահաշիվներում նախատեսված` շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.
թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:
5) Շինմոնտաժային աշխատանքների տեսակները`
ա. կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ,
բ. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն,
գ. հիմնանորոգում` վերակառուցման սահմանման տակ չընկնող` շենքի կամ կառուցվածքի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետա-գեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների համալիր է` անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինմամբ, ինչպես նաև շահագործական ցուցանիշների բարելավմամբ,
դ. ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներա-տեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,
ե. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն,
զ. կոմունալ կառույցների շինարարություն,
է. քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն,
ը. շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում,
թ. էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական,
ժ. համակարգերի հավաքակցման աշխատանքներ,
ժա. շինարարության ավարտական փուլի աշխատանքներ,
ժբ. այլ մասնագիտացված շինարարական գործունեություն:
6) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և գյուղական բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմերով և կանոններով նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:
7) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.
ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.
բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.
գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.
դ. սարքավորանքների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:
8) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.
ա. սաքավորանքների շինմոնտաժային ծախսերը.
բ. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձտրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքները.
գ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները.
դ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները.
ե. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.
զ. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար` նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն).
է. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները: Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մեջ:
9) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում.
երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն:
10) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.
ա. ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը /կոնստրուկտավորումը/ (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը.
բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.
գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.
դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռք բերման ծախսերը.
ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.
զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը.
է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.
ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).
թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.
ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:
11) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.
ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.
բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).
գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.
դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.
ե. խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:
7. «Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`
1) 2-րդ բաժնի «Ա» սյունակի` «Բնակելի շենքեր», «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ», «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)», «Հիվանդանոցներ», «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» ցուցանիշների հանրագումարի մեջ ներառվում են` նոր շենքերի շինարարություն, տարբեր նշանակության շենքերի վերափոխում և շենքերի ամրացում:
ա. 1-ին սյունակում արտացոլվում են հաշվետու ամսում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված (շահագործման հանձնված) շենքերի հզորությունների` ընդհանուր մակերեսը` քառ. մ, աշակերտական տեղ, մահճակալ, հաճախում մեկ հերթափոխում և շենքերի քանակի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ 2-4 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 5-րդ սյունակում` արտացոլվում են հաշվետու ամսում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ 6-8 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:
2) «Բնակելի շենքեր» 210 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը` քառ.մ, այդ թվում՝ 2-4 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:
ա. 210 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են բնակելի շենքերի համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում՝ 6-8 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 211 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված բնակելի շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
3) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:
ա. Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:
բ. Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):
գ. Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկա-տնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
4) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» 212 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց տեղերը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
ա. 212 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 213 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառ. մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
գ. 214 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» 215 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
ա. 215 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 216 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառ. մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
գ. 217 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
7) «Հիվանդանոցներ» 218 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հիվանդանոցները, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցները, ծննդատները, մանկական հիվանդանոցները, մասնագիտացված առողջարանները, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնները, ռազմական հոսպիտալները, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
ա. 218 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են հիվանդանոցների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 219 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված հիվանդանոցների մակերեսը` քառ. մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
գ. 220 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված հիվանդանոցների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» 221 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունները, ինչպես նաև պոլիկլինիկաները (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաները, դիսպանսերները, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
ա. 221 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են առաջնային բժշկական օգնության հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
բ. 222 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների մակերեսը` քառ. մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
գ. 223 տողի 1-ին սյունակում արտացոլվում է գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:
(հավելվածը փոփ. 16.10.17 թիվ 22-Ն)