Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 37-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
27.07.2017
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.07.2017
Дата вступления в силу
28.07.2017

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

թիվ 37-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՈՒԶ ԹՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին «ՀԱՈՒԶ ԹՎ» ՍՊ ընկերության 2017 թվականի հուլիսի 20-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՀԱՈՒԶ ԹՎ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՀԱՈՒԶ ԹՎ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

 

 

Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի
2017 թ. հուլիսի 27-ի
թիվ 37-Ա որոշման

 

1. «Հ1 առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

 

2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):