Գլխավոր տեղեկություն
Номер
N 1072-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.09.13/56(1331) Հոդ.880
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2017
Дата вступления в силу
14.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2017 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 447-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 447-Ն որոշման 2-րդ կետում «175,930.5» թիվը փոխարինել «156,999.5» թվով:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 18,240.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին համայնքում հողի սահքի հետևանքով բարձր ճնշման խողովակաշարն իր նախագծային դիրքին վերականգնելու և խողովակաշարի վթարված հատվածը վերականգնելու նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50 մետր երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով՝ 691.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

4. Թույլատրել սույն որոշման N 3 հավելվածում նշված «Շինարարական աշխատանքներ ջրային ուղիների համար» և «Տեխնիկական հսկողության ծառայություններ» գնման առարկաների գնման գործընթացներն իրականացնել` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 31-ի N 1072-Ն որոշման


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 31-ի N 1072-Ն որոշման


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 31-ի N 1072-Ն որոշման