030.0896.20.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
(2-րդ կետը փոփ. 22.07.09 ՆՀ-179-Ն)
3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամից տասնմեկը` տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:
(3-րդ կետը փոփ. 08.06.04 ՆՀ-103-Ն, խմբ. 22.07.09 ՆՀ-179-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական (տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար):
(Կազմը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 21.06.05 ՆՀ-126-Ն, փոփ. 17.09.08 ՆՀ-247-Ն, լրաց. 31.03.09 ՆՀ-75-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Հավելված 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնoրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Հայկական ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Հայլինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնoրեն
«Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնoրեն
«Քրեդենս Սիստեմս Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնoրեն
«Ալգորիթմ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«Արմինկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնoրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«Լինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնoրեն
«Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«ԷՓիՋի Արմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնoրեն
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ
«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
Բաց հասարակության ինստիտուտի oժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնoրեն
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնoրեն
«ԻՍՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնoրեն
«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնoրեն
«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնoրեն
«Քվանտ» վարժարանի տնoրեն
«Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռեկտոր
«Ավիաինֆոտել» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«ԷՓիՋի Լեբս ԱՄԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնoրեն
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնoրեն
«Բի Լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ
«Լայքս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնoրեն
«Ալկատել-Լյուսենտ Թրեյդ Ինտերնեյշնլ ԷյՋի» ընկերության ներկայացուցչության տնoրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնoրեն
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնoրեն
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր
«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Կոռնետ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
«ԳԻՍ» տեղեկատվական համակարգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն:
(Ցուցակը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078, լրաց. 30.07.02 ՆՀ-1141-Ա, խմբ. 17.03.03 ՆՀ-1286-Ն, 30.04.05 ՆՀ-80-Ն, 17.09.08 ՆՀ-247-Ն, լրաց. 29.07.09 ՆՀ-185-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |