ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2017 թվականի N 537-Ա
ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱԶԱՏՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանին 2017 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ռումինիա (Տուլչայի նահանգ)՝ հայ-ռումինական համագործակցության շրջանակներում:
2. Կարեն Ադամյանի և Գևորգ Ազատյանի՝ Ռումինիա (Տուլչայի նահանգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել իր գիտություն, որ Կարեն Ադամյանի և Գևորգ Ազատյանի Ռումինիա (Տուլչայի նահանգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ադամյանի՝ Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 5 Երևան |