ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2017 թվականի N 586-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 2 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր) և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
3. Ցանկերը ներառում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների անվանումները:
4. Ցանկերում կատարվող փոփոխությունները ներառում են այդ ցանկերում արդեն ներառված տվյալների հետ կապված փոփոխություններն ու լրացումները:
5. Ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` փաստաթղթաշրջանառության (Mulberry) կամ այլ համակարգի միջոցով` համապատասխան համակարգչային ծրագրի ձևաչափով (Microsoft Excel):
6. Յուրաքանչյուր տարվա համար ցանկերը սույն կարգին կից N 1 ձևին համապատասխան ներկայացվում են մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը ներառյալ:
7. Յուրաքանչյուր տարվա համար ներկայացված ցանկերում կատարվող փոփոխությունները սույն կարգին կից N 2 ձևին համապատասխան ներկայացվում են յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալՎ. Ստեփանյան
Ձև N 1
Ց Ա Ն Կ
20__ թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ԵՎ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների
NN |
Դիվանագիտական ներկայացուցչություններն ըստ բաժինների (դեսպանություններ, հյուպատոսություններ, ներկայացուցչություններ և այլն) |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ փոխադարձաբար ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ կիրառելու վերաբերյալ նշում (ü) |
1 |
2 |
3 |
1. |
||
1) |
||
2) |
||
2. |
||
1) |
||
2) |
||
… |
Ձև N 2
Փ Ո Փ Ո Խ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր
20__ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ԵՎ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ցանկերի
NN |
Փոփոխված կամ լրացվող դիվանագիտական ներկայացուցչություններն ըստ բաժինների (դեսպանություններ, հյուպատոսություններ, ներկայացուցչություններ և այլն) |
Փոփոխության կամ լրացման նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1. |
||
1) |
||
2) |
||
2. |
||
1) |
||
2) |
||
… |