Գլխավոր տեղեկություն
Номер
N 586-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.09/36(1311) Հոդ.590
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 586-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 1-ի N 586-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր) և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

3. Ցանկերը ներառում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների անվանումները:

4. Ցանկերում կատարվող փոփոխությունները ներառում են այդ ցանկերում արդեն ներառված տվյալների հետ կապված փոփոխություններն ու լրացումները:

5. Ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` փաստաթղթաշրջանառության (Mulberry) կամ այլ համակարգի միջոցով` համապատասխան համակարգչային ծրագրի ձևաչափով (Microsoft Excel):

6. Յուրաքանչյուր տարվա համար ցանկերը սույն կարգին կից N 1 ձևին համապատասխան ներկայացվում են մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը ներառյալ:

7. Յուրաքանչյուր տարվա համար ներկայացված ցանկերում կատարվող փոփոխությունները սույն կարգին կից N 2 ձևին համապատասխան ներկայացվում են յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

20__ թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ԵՎ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների

NN
ը/կ

Դիվանագիտական ներկայացուցչություններն ըստ բաժինների (դեսպանություններ, հյուպատոսություններ, ներկայացուցչություններ և այլն)

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ փոխադարձաբար ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ կիրառելու վերաբերյալ նշում (ü)

1

2

3

1.

   

1)

   

2)

   

2.

   

1)

   

2)

   

   

Ձև N 2

 

Փ Ո Փ Ո Խ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

 

20__ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ԵՎ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ցանկերի

NN
ը/կ

Փոփոխված կամ լրացվող դիվանագիտական ներկայացուցչություններն ըստ բաժինների (դեսպանություններ, հյուպատոսություններ, ներկայացուցչություններ և այլն)

Փոփոխության կամ լրացման նկարագրությունը

1

2

3

1.

   

1)

   

2)

   

2.

   

1)

   

2)