Գլխավոր տեղեկություն
Номер
N 564-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2017
Дата вступления в силу
26.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 564-Ա

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 374-Ն որոշման՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 204,709.0 հազ. դրամով ավելացված կանոնադրական կապիտալից բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը 54,486.9 հազ. դրամով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) թույլատրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալից նվազեցված 54,486.9 հազ. դրամն օգտագործել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի առաջին կիսամյակի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով.

2) սահմանված կարգով ապահովել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և դրանով պայմանավորված՝ ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:

3. Սահմանել, որ սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան