ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2017 թվականի N 470-Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի մայիսի 29-ից հունիսի-3-ը գործուղել Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես) և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն (Մոնտեվիդեո) և հունիսի 4-6-ը՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո)՝ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին մասնակցելու և համայնքային հանդիպումներ ունենալու համար:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակով՝ 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 22 Երևան |