Գլխավոր տեղեկություն
Номер
N 247-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.07.03/20(589) Հոդ.208
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
14.06.2017
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
14.06.2017
Дата вступления в силу
13.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 247-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N 378-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 1-ին կետից հանել «(այսուհետ` Ծառայություններ)» բառերը և կետում «համակարգին» բառից հետո լրացնել «Նոր» բառը.

2) Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետում «կետով» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկով նախատեսված N ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ:» նորմերով» բառերը.

3) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 ենթակետով.

«2.1) Ծառայություններ՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ: Այն դեպքում, երբ Բաժանորդի հետ կնքված Պայմանագրով նախատեսված է միայն ջրամատակարարման կամ միայն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցում, կամ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում, ապա Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումը վերաբերում է միայն տվյալ ծառայությանը (ծառայություններին):».

4) Կանոնների 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Նոր համակարգ՝ Նոր միացման դեպքում կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, որը ներառում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև Սահմանազատման կետն ընկած հատվածը և հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս.».

5) Կանոնների 2-րդ կետի 20-րդ ենթակետում «և ապստամբությունները» բառերը փոխարինել «, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը» բառերով.

6) Կանոնների 4-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.

7) Կանոնների 6-րդ կետում «վերահաշվարկված» բառից հետո լրացնել «, ճշգրտված» բառը, իսկ «գումարի» բառից հետո՝ «, հաշվարկված տուժանքի» բառերը.

8) Կանոնների 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նոր համակարգը, Դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է Մատակարարը կամ Դիմող անձը: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է Դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Մատակարարի կողմից Նոր համակարգը կառուցվում է միացման պայմանագրի հիման վրա՝ համաձայն հավելվածի: Մատակարարը Դիմող անձից Նոր միացման համար գանձում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո՝ Միացման պայմանագրով սահմանված կարգով:».

9) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1 կետով.

«11.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, Դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է Մատակարարը կամ Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ Դիմող անձի հաշվին: Այդ նպատակով Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող առնվազն 10 կազմակերպությունների ցանկ: Կառուցված Նոր համակարգի Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացումն իրականացնում է Մատակարարը՝ Դիմող անձի հաշվին:».

10) Կանոնների 15-րդ կետի 1-ին ենթակետի «դ» և 2-րդ ենթակետի «զ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.».

«զ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.».

11) Կանոնների 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը Դիմող անձին է ներկայացնում՝

1) Տեխնիկական պայմաններ՝ Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում.

2) միակողմանի կնքված Միացման պայմանագիր՝ Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում:».

12) Կանոնների 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, բացառությամբ Կանոնների 19.1 և 19.2 կետերով սահմանված դեպքերի:».

13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1 և 19.2 կետերով.

«19.1. Եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը:

19.2. Մատակարարի և Դիմող անձի փոխհամաձայնությամբ Միացման պայմանագրում կարող է սահմանվել Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:».

14) Կանոնների 20-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «` նվազեցնելով նաև Կանոնների 15-րդ կետով սահմանված և միացման վճարում ներառված` Դիմող անձի Տեխնիկական պայմանների և խոշորացված նախահաշվի կազմման համար վճարած 2000 դրամը» բառերը.

15) Կանոնների 21-րդ կետում «Դիմող անձը» բառերից առաջ լրացնել «Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում» բառերը.

16) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1 կետով.

«21.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում Պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է Դիմող անձի կողմից կառուցման աշխատանքներն ավարտելուց և կառուցված Նոր համակարգի՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման, իսկ Մատակարարի կողմից տեխնիկական հսկողություն իրականացնելու դեպքում՝ նաև դրա հետ կապված ծախսերի հատուցումը հավաստող փաստաթղթերի պատճենը Մատակարարին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Դիմող անձի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:».

17) Կանոնների 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Մատակարարը համարակալված հոլոգրաֆիկ կնիքով կնքում է տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը, որը կարող է լրացուցիչ կնքել Բաժանորդը: Մատակարարի դրած հոլոգրաֆիկ կնիքը՝

1) վթարի դեպքում Բաժանորդն իրավունք ունի պոկել՝ այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց, Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց և Մատակարարի համաձայնությունը ստանալուց հետո, որը Բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.

2) մնացած դեպքերում իրավունք ունի պոկել Մատակարարը՝ այդ մասին Բաժանորդի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Մատակարարը նշված ժամանակահատվածում կնիքը չի պոկում, ապա Բաժանորդն իրավունք ունի պոկել այն՝ այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց հետո, որը Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.

3) բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, պոկված լինելու մասին Մատակարարին Բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելու կամ պոկված լինելու փաստը Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի կրկնապատիկով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:».

18) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1 կետով.

«27.1. Պոկված հոլոգրաֆիկ կնիքը Բաժանորդը պարտավոր է պահպանել և Առևտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել Մատակարարին, որի չկատարման դեպքում Կանոնների 27-րդ կետի համաձայն հաշվարկված՝ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը կրկնապատկվում է:».

19) Կանոնների 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Առևտրային հաշվառքի սարքը Կանոնների 27-րդ կետով սահմանված ժամկետում չվերակնքելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքը վերակնքելու համար սահմանված ժամանակահատվածը լրանալու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար`

1) Բաժանորդի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար ոչ ավելի, քան 30 մ3, իսկ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում՝ 100 մ3.

2) Մատակարարի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակ չի հաշվարկվում:».

20) Կանոնների 30-րդ և 32-րդ կետերում «10» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը.

21) Կանոնների 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարի կողմից Կանոնների 33-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ծանուցվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն այդ աշխատանքներն իրականացում է առանց Բաժանորդի ներկայության:».

22) Կանոնների 39-րդ կետում «Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով» բառերը փոխարինել «ընթացիկ և նախորդ Հաշվարկային ամիսներում Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ» բառերով, իսկ «ունեցեղ» բառը փոխարինել «ունեցող» բառով.

23) Կանոնների 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող Բաժանորդների դեպքում, բացառությամբ Կանոնների 49-րդ կետով նախատեսված դեպքերի՝

1) բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 30 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.

2) ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 100 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.

3) ոչ բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ՝ շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.

4) եթե Բաժանորդն ունի նաև Առևտրային հաշվառքի սարքով ջրամատակարարում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե Հաշվարկային ամսվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի գերազանցում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափաքանակները, ապա Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի հաշվարկվում, իսկ եթե գերազանցում է՝ հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը:».

24) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1 կետով.

«42.1. Մատակարարի կողմից Կանոնների համաձայն Առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի 10%-ով: Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:».

25) Կանոնների 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություն չի մատուցվել, ապա Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց կարճ ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով:».

26) Կանոնների 46-րդ կետում «100» թվից հետո լրացնել «%» նշանը, 1-ին և 2-րդ ենթակետերի առաջին պարբերություններում «վերահաշվարկը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի,» բառերը, իսկ 2-րդ ենթակետում «ՆՄմօծ-ն վերջին մեկ տարում վերահաշվարկվող Ծառայության մատուցում ունեցած Հաշվարկային ամիսներին մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3):» բառերը փոխարինել «ՆՄմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3), որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:» բառերով.

27) Կանոնների 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի՝

1) տասնհինգապատիկի չափով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

2) երեսնապատիկի չափով՝ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

3) իննսունապատիկի չափով՝ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:».

28) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1, 47.2, 47.3 և 47.4 կետերով.

«47.1. Արտաքին միջամտության հետևանքով Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Կանոնների 47-րդ, 47.2 և 47.3 կետերով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և ավելացնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

47.2. Միևնույն Բաժանորդի մոտ արտաքին միջամտությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին արտաքին միջամտության հետևանքով Առևտրային հաշվառքի սարքի խախտում հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 47-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:

47.3. Այն դեպքում, երբ Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 47-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:

47.4. Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս, ապա Կանոնների 47-րդ, 47.1 և 47.2 կետերով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով:».

29) Կանոնների 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«49. Բաժանորդի կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն՝ համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի, և իրականացնում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ համապատասխանաբար ներանցման խողովակի կամ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի՝

1) տասնհինգապատիկի չափով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

2) երեսնապատիկի չափով՝ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

3) իննսունապատիկի չափով՝ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:».

30) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1, 49.2 և 49.3 կետերով.

«49.1. Բաժանորդի կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Կանոնների 49-րդ, 49.2 և 49.3 կետերով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և ավելացնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

49.2. Միևնույն Բաժանորդի մոտ վերջինիս կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին Բաժանորդի կողմից համապատասխանաբար՝ դադարեցված Ծառայության վերականգնում կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցում (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում) հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 49-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:

49.3. Եթե Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 49-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:»։

31) Կանոնների 50-րդ կետը վերջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:».

32) Կանոնների 51-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց տրվող վճարումը հավաստող փաստաթղթում (անկախ վճարման ձևից) ներառել տվյալ Բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ ու վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում վճարած գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ), Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հաշվարկային ամսվա սկզբին և ավարտին պարտքի մնացորդը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարման ամսաթիվը, հաջորդ Հաշվարկային ամսվա ջրամատակարարման գրաֆիկով երաշխավորված ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ` __ ժամ» բառերը և ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:».

33) Կանոնների 56-րդ կետում «Բաժանորդի վճարած» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով.

34) Կանոնների 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«57. Կանոնների 56-րդ կետով սահմանված դեպքերում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություններ չեն մատուցվել, ապա Ծառայությունների մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց պակաս ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով:».

35) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1 կետով.

«58.1. Կանոններով սահմանված պարտավորության խախտումը պատասխանատվություն, այդ թվում՝ տուժանքի վճարում, չի առաջացնում, եթե այն հետևանք է Ֆորս մաժորի, որի դեպքում Մատակարարը կամ Բաժանորդը (Դիմող անձը) պարտավոր են անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:».

36) Կանոնների 59-րդ կետում «ՀՀ» տառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

37) Կանոնների 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը:».

38) Կանոնների 70-րդ կետում «ժամանակահատվածում,» բառից հետո լրացնել «, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով» բառերը.

39) Կանոնների 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մատակարարը պարտավոր է Վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:».

40) Կանոնների 74-րդ կետի 2-րդ ենթակետում «գրանցման» բառից հետո լրացնել «կամ ապահավաքակցման» բառերը.

41) Կանոնների 75-րդ կետի 2-րդ ենթակետում «շրջանցման դեպքում» բառերը փոխարինել «շրջանցմամբ միացված ներանցման խողովակի մասով» բառերով.

42) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1 կետով.

«75.1. Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցվող Ծառայության ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ Բաժանորդին մատուցվող Ծառայությունը նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:».

43) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 86.1 կետով.

«86.1. Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված «Սահմանազատման կետ» հասկացությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Նոր միացմամբ Բաժանորդ դարձած անձանց վրա, իսկ մնացած Բաժանորդների դեպքում սահմանազատման կետը որոշվում է համաձայն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի:».

44) Կանոնների հավելվածով սահմանված Միացման պայմանագրի՝

ա. 7-րդ կետից հանել «և Դիմող անձի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների ու N 1 հավելվածով սահմանված խոշորացված նախահաշվի կազմման համար վճարած 2000 դրամը:» բառերը.

բ. 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

գ. 13-րդ կետում «ապստամբությունները» բառից հետո լրացնել «, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը» բառերը.

դ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 13-րդ կետով սահմանված դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան