ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2017 թվականի N 551-Ա
ԼՈՒՍԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի՝ 2017 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և 17-րդ Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2017 թվականի հունիսի 6-ին Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Քարամյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Քարամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն և Բելգիայի Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 7 Երևան |