Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.383
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2017
Дата вступления в силу
13.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 30 մարտի 2017 թվականի N 331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից օգտագործվող Լամբրոն համակարգի ծրագրային վերազինման, սպասարկման, հաշվետվողականության բարձրացման, թարմացման, աշխատակիցների վերապատրաստման, ուսուցողական ձեռնարկների ստեղծման, համակարգի վերածրագրավորման, շարժական սարքավորումների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-50-Ն կարգադրության հավելվածի 10-րդ կետով սահմանված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ինտեգրման հետ կապված խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը 2017 թվականին հատկացնել 22,000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 22,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 331-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 331-Ն որոշման