040.0077.30.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 77
քաղ. Երևան
ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ փոխարինելու կամ վերադարձնելու ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.04.17 N 353-Ն)
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 06.04.17 N 353-Ն)
1. Հաստատել նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 06.04.17 N 353-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N 77 որոշմամբ |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ փոխարինելու կամ վերադարձնելու ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 06.04.17 N 353-Ն)
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի
(3-րդ կետը լրաց. 06.04.17 N 353-Ն)
4. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
(4-րդ կետը խմբ. 06.04.17 N 353-Ն)
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք
(5-րդ կետը խմբ. 06.04.17 N 353-Ն)
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353-Ն)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353-Ն)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր
(անվանացանկը փոփ., լրաց., խմբ. 06.04.17 N 353-Ն)