030.0896.20.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ինն անդամից վեցը` կիսամյակը մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար):
(Կազմը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Հավելված 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Գարեգին Չուգասզյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ |
Նիկոս Գորգուլաս | «ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն |
Հովիկ Մուսայելյան | «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն |
Գագիկ Կարապետյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն |
Սերժ Ադամյան | «Սոլարեն» ՍՊԸ-ի նախագահ |
Լևոն Պողոսյան | «Մշակ» ՓԲԸ-ի նախագահ |
Անդրանիկ Հովհաննիսյան | «HPLA» ՍՊԸ-ի տնօրեն |
Աշոտ Խաչատրյան | «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ |
Գագիկ էվոյան | «Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն |
Հակոբ Դուվալյան | «Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն |
Մանուկ Գևորգյան | «Քրենդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն |
Վլադիմիր Հակոբյան | «Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Անդրանիկ Ալեքսանյան | «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն |
Աշոտ Մխիթարյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի տնօրեն |
Վահրամ Մխիթարյան | «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն |
Գարիկ Խաչատրյան | «Լինք» ՍՊԸ-ի տնօրեն |
Կոլյա Հովհաննիսյան | «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն |
Հարություն Աքելյան | «էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ-ի տնօրեն |
Մհեր Մարկոսյան | «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն |
Ժորա Մանուչարյան | «Ինտերնետ» Տելեփրեզենտս» ընկերության նախագահ (ԱՄՆ) |
Յուրի Շուքուրյան | ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ |
Հարություն Արմենյան | Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր |
Իգոր Մկրտումյան | «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ |
Ժակլին Կարասլանյան | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ Դիջիթլնեյշնզ» կոնսորցիում ծրագրի ղեկավար (ԱՄՆ) |
Հովհաննես Ավոյան | «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ |
Գագիկ Հովհաննիսյան | «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ռոբերտ Աթոյան | «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Լարիսա Մինասյան | Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն |
Արտաշես Ղազախեցյան | «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն |
Դավիթ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆ |
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող |
Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն |
Տոնի ՄՈՐՈՅԱՆ |
«Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ |
Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ |
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն |
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ |
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ |
Ռոբերտ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
«Քվանտ» վարժարանի տնօրեն |
Էդուարդ ՂԱՐՍԼՅԱՆ |
Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր |
Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆ |
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆ |
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ |
(Ցուցակը փոփ., լրաց. 09.04.02 ՆՀ-1078)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |