ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2017 թվականի N 108-Ա
«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 27700000 դրամ սկզբնական արժեքով, 830950 դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 108-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՐՔԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ձեռքբերման տարեթիվը |
Սկզբնական արժեքը(դրամ) |
Կուտակված մաշվածությունը(դրամ) |
Հաշվեկշռային արժեքը |
Ընդամենը |
27700000 |
26869050 |
830950 | ||||
Հիմնական միջոցներ |
27700000 |
26869050 |
830950 | ||||
այդ թվում՝ |
|||||||
1. |
Գունավոր տպագրական մեքենա (ADAST DOMINANT 725PA) |
1 |
հատ |
2010 |
17400000 |
16878000 |
522000 |
2. |
Թուղթ ծալող ու հավաքող մեքենա (MULTI EFFECT ) |
1 |
հատ |
2010 |
10300000 |
9991050 |
308950 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|