ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 217-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի «1.1» ծածկագրով տողի՝
ա. 3-րդ սյունակում «1,5» թիվը փոխարինել «1,63» թվով,
բ. 4-րդ սյունակում «Պայմանագրային շարքային կազմի» բառերը փոխարինել «Պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.
3) որոշման N 6 հավելվածի՝
ա. վերնագիրը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով,
բ. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 10 Երևան |