030.0194.24.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համազգային խնդիրների լուծման ներկա պահանջներին համապատասխանեցնելու, ազգային միասնության գաղափարը արդյունավետ իրականացնելու, հիմնարար հայեցակարգ և անհրաժեշտ կազմակերպական կառույցներ ստեղծելու նպատակով որոշում եմ.
1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով:
2. (կետն ուժը կորցրել է 27.08.99 ՆՀ-373)
3. Համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի ու ծրագրային մոտեցումների նախապատրաստման առաջարկություններ.
բ) նախապատրաստման աշխատանքներում ներգրավել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտության և մշակույթի գործիչների, առանձին անհատների.
գ) ակտիվորեն համագործակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ.
դ) աշխատանքներում ներգրավել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |