030.0048.19.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմը (կցվում է):
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում համապատասխան հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների հետ համաձայնեցնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների անհատական կազմը:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայրիկյան Պարույր | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ասրյան Հովհաննես | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի գլխավոր մասնագետ |
Ավագյան Շահեն | - | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն |
Բաղդասարյան Արթուր | - | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Գասպարյան Վրեժ | - | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ |
Գյուլումյան Ալվինա | - | Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ (համաձայնությամբ) |
Գրիգորյան Միքայել | - | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի խորհրդական, հասարակական կապերի և լրատվության վարչության պետ |
Եգորյան Էդուարդ | - | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Թոխյան Ֆելիքս | - | Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Թոփուզյան Մանուկ | - | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Հարությունյան Արմեն | - | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ |
Մաթևոսյան Գևորգ | - | Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Մալխասյան Գևորգ | - | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետ |
Մանուկյան Հովհաննես | - | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Արմեն Խաչատրյան | - | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ |
Արմեն Մարտիրոսյան | - | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
«Ազգային ժողորդավարական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Ազգային ինքնորոշում միավորում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայաստանի Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Սահմանադրական իրավունք» միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
(կազմը լրաց. 27.06.98 ՆՀ-67)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:
2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
- մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.
- իրականացնել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այլ մարմինների, քաղաքացիների և այլ անձանց կողմից առաջարկությունների ուսումնասիրությունը և ամփոփումը.
- մշակել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.
- նշանակել և (կամ) իրականացնել հետազոտություններ և ստացված առաջարկությունների փորձաքննություն.
- աշխատանքների մեջ ներգրավել գիտնականների և մասնագետների` հասարակական կարգով կամ պայմանագրային հիմունքներով.
- իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծել փորձագիտական և աշխատանքային խմբեր:
5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Հանձնաժողովը կազմված է նախագահից և անդամներից:
7. Հանձնաժողովի նախագահը և անդամները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
8. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.
- նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի կողմից նախապատրաստված նյութերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.
- ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների, կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացնում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:
10. Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:
11. Հանձնաժողովի նախագահի հրավերով Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Հանձնաժողովի որևէ անդամ Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է Հանձնաժողովի որոշմանը:
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
15. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
16. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
17. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
18. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու պահը, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը այլ բան չի սահմանում: