ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:
(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,
ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
NN Ծառայության անցկացման վայրի Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը 1 2 3 1. «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 3. «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 4. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 5. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 6. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 7. «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 8. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 9. «Նորք» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 10. «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 11. «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 12. «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ առողջապահության նախարարություն 13. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 14. «Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Աշտարակ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 15. «Ապարանի քաղաքային համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ քաղ. Ապարան ՀՀ Արագածոտնի մարզպետարան 16. «Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 17. «Արտենի գյուղի կոմունալ ծառայություն» ԲՍԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 18. «Արագածավանի կոմունալ ծառայություն» ԲՍԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 19. Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 20. «Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 21. Ոսկեվազի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 22. Օշականի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 23. «Սասունիկի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 24. Կոշի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 25. «Արագածի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ ՀՀ Արագածոտնի մարզպետարան 26. «Արտաշատի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ ՀՀ Արարատի մարզպետարան 27. «Արարատի քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ՀՀ Արարատի մարզպետարան 28. «Մաքուր Մասիս» ՓԲԸ ՀՀ Արարատի մարզպետարան 29. Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ՀՀ Արարատի մարզպետարան 30. «Բարեկարգում» տնօրինություն» հիմնարկ ՀՀ Արմավիրի մարզպետարան 31. «Էջմիածին բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկ ՀՀ Արմավիրի մարզպետարան 32. «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Արմավիրի մարզպետարան 33. «Գավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 34. «Մարտունի քաղաքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 35. «Սևանի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 36. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 37. Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 38. «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ Լոռու մարզպետարան 39. «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ ՀՀ Լոռու մարզպետարան 40. «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Լոռու մարզպետարան 41. «Սպիտակի ԲՍԳ» ՀՈԱԿ ՀՀ Լոռու մարզպետարան 42. «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ ՀՀ Լոռու մարզպետարան 43. «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ ՀՀ Կոտայքի մարզպետարան 44. «Աբովյանի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Կոտայքի մարզպետարան 45. «Բարեկարգում և բնակֆոնդ գրասենյակ» հիմնարկ ՀՀ Կոտայքի մարզպետարան 46. «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ ՀՀ Կոտայքի մարզպետարան 47. «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ Շիրակի մարզպետարան 48. «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզպետարան 49. «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզպետարան 50. «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզպետարան 51. «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզպետարան 52. Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Շիրակի մարզպետարան 53. «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ ՀՀ Շիրակի մարզպետարան 54. Մարալիկի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Շիրակի մարզպետարան 55. «Ախուրյանի զանգ» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզպետարան 56. Ազատանի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Շիրակի մարզպետարան 57. Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Շիրակի մարզպետարան 58. «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ Սյունիքի մարզպետարան 59. «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ ՀՀ Սյունիքի մարզպետարան 60. «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Սյունիքի մարզպետարան 61. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Սյունիքի մարզպետարան 62. «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ ՀՀ Սյունիքի մարզպետարան 63. «Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Սյունիքի մարզպետարան 64. «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Սյունիքի մարզպետարան 65. «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 66. «Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 67. «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 68. «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ ՀՀ Տավուշի մարզպետարան 69. Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Տավուշի մարզպետարան 70. «Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ջրամատակարարման և բարեկարգման» ՓԲԸ ՀՀ Տավուշի մարզպետարան 71. Քաղաքային տնտեսությունը սպասարկող Նոյեմբերյանի համայնքային հիմնարկ ՀՀ Տավուշի մարզպետարան 72. Այրումի համայնքապետարանի աշխատակազմ ՀՀ Տավուշի մարզպետարան 73. «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 74. «Ավան-Կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 75. «Արաբկիր-Կամար» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 76. «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 77. «Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 78. «Շենգավիթ կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 79. «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 80. «Դավթաշեն կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 81. «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 82. «Կանաչ բարձունք» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան 83. «Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ Երևանի քաղաքապետարան
ը/կ
(կազմակերպության) անվանումը
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Գյումրի
քաղ. Վարդենիս
Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Սևան
քաղ. Թալին
գյուղ Արտենի
գյուղ Արագածավան
գյուղ Բյուրական
գյուղ Կարբի
գյուղ Ոսկեվազ
գյուղ Օշական
գյուղ Սասունիկ
գյուղ Կոշ
գյուղ Արագած
քաղ. Արտաշատ
քաղ. Արարատ
քաղ. Մասիս
քաղ. Վեդի
քաղ. Արմավիր
քաղ. Վաղարշապատ
քաղ. Մեծամոր
քաղ. Գավառ
քաղ. Մարտունի
քաղ. Սևան
քաղ. Վարդենիս
քաղ. Ճամբարակ
քաղ. Վանաձոր
քաղ. Ստեփանավան
քաղ. Ալավերդի
քաղ. Սպիտակ
քաղ. Վանաձոր
քաղ. Հրազդան
քաղ. Աբովյան
քաղ. Եղվարդ
քաղ. Չարենցավան
քաղ. Գյումրի
քաղ. Գյումրի
քաղ. Գյումրի
քաղ. Գյումրի
քաղ. Գյումրի
քաղ. Գյումրի
քաղ. Արթիկ
քաղ. Մարալիկ
գյուղ Ախուրյան
գյուղ Ազատան
գյուղ Ամասիա
քաղ. Կապան
քաղ. Կապան
քաղ. Գորիս
քաղ. Սիսիան
քաղ. Քաջարան
քաղ. Մեղրի
քաղ. Ագարակ
քաղ. Եղեգնաձոր
քաղ. Վայք
քաղ. Ջերմուկ
քաղ. Իջևան
քաղ. Դիլիջան
քաղ. Բերդ
քաղ. Նոյեմբերյան
քաղ. Այրում
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
քաղ. Երևան
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն, 26.01.17 N 42-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝
1) խնամող սանիտար.
2) խոհանոցի բանվոր.
3) բաղնիքի և լվացքատան սանիտար.
4) բակի հավաքարար.
5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
7) բանվոր:
(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |