Գլխավոր տեղեկություն
Номер
N 1206-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.1088
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2010
Дата вступления в силу
30.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1206-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 15.12.16 N 1293-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 13.10.16 N 1111-Ն)

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ենթակայության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ։

(4-րդ կետը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման, այդ թվում` ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման

 

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2002 թվականի

 հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

(հավելվածն ուժը կորցրել է 15.12.16 N 1293-Ն)

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2002 թվականի

 հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(հավելվածն ուժը կորցրել է 15.12.16 N 1293-Ն)

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ քաղաքաշինության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն, 15.12.16 N 1293-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

1) քաղաքաշինության բնագավառում ծառայությունների որակի բարձրացումը.

2) քաղաքաշինության բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանությունը.

3) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեությամբ զբաղվողների նկատմամբ անհրաժեշտ պայմանների և պահանջների կատարման հսկողությունը.

4) քաղաքաշինության ոլորտում միջազգային և միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորմանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության իրականացում.

2) լիցենզավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

3) քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում.

4) լիցենզավորող հանձնաժողովին լիցենզավորվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելը.

5) օրենքով սահմանված ժամկետներում լիցենզավորման և որակավորման հանձնաժողովների նիստերի վերաբերյալ լրատվական միջոցներով հայտարարությունների հրապարակման ապահովում.

6) լիցենզիաների տրամադրման, վերաձևակերպման, կրկնօրինակի տրամադրման, գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի` օրենքով սահմանված կարգով պատրաստում.

7) լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ համակարգչային տվյալների բանկի ստեղծում.

8) լիցենզիաների գրանցամատյանի վարում և յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար անհատական գործի կազմում.

9) լիցենզիաների հետ միասին լիցենզավորված անձին քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկի, հաշվետվության ձևերի տրամադրում.

10) պետական մարմիններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համապատասխան տեղեկատվության տրամադրման՝ սահմանված կարգով ապահովում.

11) ոլորտին առնչվող պետական տուրքի վճարման պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն.

12) լիցենզավորված սուբյեկտներից հաշվետվությունների ընդունում, համակարգչային բազա դրանց մուտքագրում.

13) լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների պատճենները հրապարակման համար գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին ներկայացնելը.

14) լիցենզավորման բնագավառին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման համար իրականացվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների համատեղ լիցենզիաների, սերտիֆիկատների փոխճանաչման աշխատանքներին մասնակցություն.

15) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացում.

16) այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է կոմիտեի նախագահը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի նախագահը:

(9-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(10-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

11. Գործակալության պետը պատասխանատու է քաղաքաշինության ոլորտի լիցենզավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կոմիտեի նախագահին, գործակալության գործունեությունը համակարգող կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավարին:

(12-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է կոմիտեի նախագահի հրամանների և ցուցումների, ինչպես նաև կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) կոմիտեի կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

14. Գործակալության պետի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է կոմիտեի աշխատակազմը:

(15-րդ կետը փոփ. 15.12.16 N 1293-Ն)

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն, 15.12.16 N 1293-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1206-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

 

Բաժիններ

 

Լիցենզավորման բաժին

Տեղեկատվության, վերլուծության և մոնիթորինգի բաժին

(հավելվածը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2016, N 1293-Ն 20.12.2016, N 1206-Ն
13.10.2016, N 1111-Ն 10.11.2016, N 1206-Ն
28.04.2011, N 491-Ն 21.05.2011, N 1206-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան