«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 նոյեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 297-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ կետի «գ» ենթակետը և 17-րդ հոդվածի 1.1 մասը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (այսուհետ` օտարերկրյա սուբյեկտ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման (մերժման), գործողության ժամկետի երկարաձգման, կասեցման և դադարեցման ընթացակարգերը:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Թույլտվություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտին համապատասխան, միայն քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների շերտերից:
3. Թույլտվությունները տրամադրվում են մինչև 10 տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ ներկայացված` օտարերկրյա սուբյեկտի հայտի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարները գանձվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններն ազատվում են այդ վճարներից:
5. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
6. Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:
7. Թույլտվություն ունեցող անձը կարող է օգտագործել այդ ռադիոհաճախականությունը Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում:
8. Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության պայմանները:
9. Թույլտվություն ունեցող անձի կողմից Թույլտվությամբ իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների փաստացի չօգտագործումը Թույլտվություն ունեցող անձին չի ազատում իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված վճարներ վճարելու պարտականությունից:
2. Թույլտվություն ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը
10. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա սուբյեկտը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Հանձնաժողով է ներկայացնում հայտ (այսուհետ` Թույլտվության հայտ)` համաձայն սույն կարգի N 1 - N 4 հավելվածների: Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների Թույլտվության հայտերի դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Թույլտվության հայտի հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկություն` սույն կարգի 4-րդ կետում նշված ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարների գանձման փոխադարձության սկզբունքի կիրառման վերաբերյալ:
11. Սույն կարգի 4-րդ կետում նշված` փոխադարձության սկզբունքի հիման վրա ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարների գանձման դեպքում ռադիոհաճախականության տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան Թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Օտարերկրյա սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկությունները պետք է լինեն հավաստի:
13. Թույլտվության հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Թույլտվության հայտի ամբողջականությունը, ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը` սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերին և N 1 - N 4 հավելվածներին:
14. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և օտարերկրյա սուբյեկտին` վերջինիս առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև օտարերկրյա սուբյեկտի կողմից համապատասխան թերությունների վերացումը կամ դրա համար սահմանված ժամկետի ավարտը:
15. Թույլտվության հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`
1) այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
2) տեղեկությունները թերի են կամ առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ կամ օտարերկրյա սուբյեկտը սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները:
16. Հանձնաժողովը Թույլտվության հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և օտարերկրյա սուբյեկտին` Թույլտվության հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում այն պահպանվում է Հանձնաժողովում:
17. Օտարերկրյա սուբյեկտը, Հանձնաժողովի կողմից Թույլտվության հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ կրկին ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Թույլտվության հայտի ստացման օր է համարվում բացակայող կամ ճշգրտված փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրելու օրը: Դրանից հետո Հանձնաժողովն առաջնորդվում է սույն կարգի 13-16-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
18. Թույլտվության հայտի վերաբերյալ համապատասխան որոշումը Հանձնաժողովը կայացնում է Թույլտվության հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հանձնաժողովը Թույլտվության հայտը մերժում է, եթե`
1) հայտագրված ռադիոհաճախականության կամ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.
2) Թույլտվության հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
3) Թույլտվության տրամադրման դեպքում սահմանափակվում է մեկ այլ Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականության օգտագործման իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.
4) օտարերկրյա սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են:
20. Թույլտվություն տրամադրելու կամ հայտի մերժման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, Հանձնաժողովը որոշման պատճենը 3 օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնում է օտարերկրյա սուբյեկտին, միաժամանակ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, իսկ եթե օտարերկրյա սուբյեկտը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մինչև վերջինիս ներկայանալը Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:
21. Թույլտվության հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Թույլտվության հայտերի քննարկման վրա:
22. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է անհատական գործ:
23. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի պահվում է Հանձնաժողովում:
24. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում գործը պահվում է Հանձնաժողովում:
3. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը
25. Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հայտով (այսուհետ` երկարաձգման հայտ) դիմել Հանձնաժողով:
26. Երկարաձգման հայտը մերժվում է, եթե`
1) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ.
2) Թույլտվություն ստացած անձը Թույլտվությունում սահմանված ժամկետում տրամադրված ռադիոհաճախականությունը չի օգտագործել:
27. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում երկարաձգման հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և որոշման պատճենը 3 օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնում է օտարերկրյա սուբյեկտին, իսկ եթե օտարերկրյա սուբյեկտը դրա մասին խնդրել է երկարաձգման հայտը ներկայացնելու ժամանակ` էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:
28. Եթե երկարաձգման հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:
4. Թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը
29. Թույլտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
30. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումը Հանձնաժողովում մուտքագրման օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:
31. Թույլտվության կասեցման ընթացքում Թույլտվություն ունեցող անձն իրավունք չունի օգտագործել Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունները:
32. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:
33. Թույլտվության կասեցման ժամանակահատվածում ռադիոհաճախականությունների օգտագործման համար օրենքով սահմանված պարտադիր վճարները Թույլտվություն ունեցող անձի կողմից ենթակա են վճարման` անկախ կասեցման հիմքերից և ժամկետներից (պայմաններից), բացառությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքի:
34. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահից:
Հավելված N 1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Հ Ա Յ Տ
ՌԱԴԻՈՌԵԼԵԱՅԻՆ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատուի անվանումը |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ռադիոռելեային կապի գծի օգտագործման նպատակը |
_________________________________ |
8. Ռադիոռելեային կապի գծի անվանումը |
_________________________________ |
9. Ռադիոռելեային կապի գծերի կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը ծովի մակերևույթից
Հ/հ |
Ռադիոռելեային |
Ռադիոռելեային կապի |
Աշխարհագրական |
Բարձրությունը ծովի | |||
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Տեխնիկական տվյալներ
10. Ռադիոռելեային կայանի տեսակը |
________________________________________ |
(անալոգային, թվային) | |
11. Ռադիոհաճախականությունների տիրույթը (ՄՀց) | ________________________________________ |
12. Պահանջվող ռադիոհաճախականությունները (ՄՀց)
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի |
Պահանջվող ռադիոհաճախականությունները | |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
13. Հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Հաղորդչի հզորությունը |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման արագությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
14. Անտենայի տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, տրամագիծը, ուժեղացման գործակիցը
Հ/հ |
Ռադիոռելեային |
Անտենայի տեսակը |
Բարձրությունը |
Անտենայի |
Ուժեղացման | ||||
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
15. Ռադիոռելեային կապի կազմակերպման սխեման (նշել կայանների միջև հեռավորությունները և անտենաների ազիմուտները).
Հայտատու` _______________________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» ________________ 20 թվականի
Հավելված N 2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Հ Ա Յ Տ
ԱՆԼԱՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՑԱՆՑԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատուի անվանումը |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ցանցի օգտագործման նպատակը |
_________________________________ |
Ընդհանուր տեղեկություններ ցանցի վերաբերյալ
8. Օգտագործվող սարքավորման տեխնիկական ստանդարտի անվանումը |
_________________________________ |
(լրացվում է դրա առկայության դեպքում) | |
9. Ցանցի կազմակերպման տարածքը |
_________________________________ |
(մարզ, քաղաք, բնակավայր) | |
10. Բազային կայանների քանակը |
_________________________________ |
Տեխնիկական տվյալներ
11. Ռադիոհաճախականությունների տիրույթը (ՄՀց) |
_________________________________ |
12. Ցանցի համար պահանջվող ռադիոհաճախականությունների շերտը (ՄՀց) |
_________________________________ |
13. Բազային կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
Բազային կայանի |
Բազային կայանի |
Աշխարհագրական |
Բարձրությունը ծովի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
14. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Բազային |
Ռադիոհաճախա- |
Հաղորդչի |
Ճառագայթման |
Տեղեկատվության |
1 |
2 |
3 |
4 |
5 |
15. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
Բազային կայանի |
Անտենայի տեսակը, |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման ազիմուտը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հայտատու` ______________________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» ________________ 20 թվականի
Հավելված N 3 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Հ Ա Յ Տ
ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատուի անվանումը |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ռադիոկապի օգտագործման նպատակը |
_________________________________ |
Ընդհանուր տեղեկություններ ռադիոկապի ցանցի վերաբերյալ
8. Օգտագործվող սարքավորման տեխնիկական ստանդարտի անվանումը |
_________________________________ |
(լրացվում է դրա առկայության դեպքում) | |
9. Ռադիոկապի ցանցի կազմակերպման տարածքը |
_________________________________ |
(մարզ, քաղաք, բնակավայր) | |
10. Բազային (վերահաղորդիչ) կայանների քանակը |
_________________________________ |
11. Պլանավորվող բաժանորդային ցանցի ծավալը(բաժանորդների քանակը) |
_________________________________ |
Տեխնիկական տվյալներ
12. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) |
_________________________________ |
(ընդունման/հաղորդման) | |
13. Դուպլեքսային բաժանվածություն (ՄՀց) |
_________________________________ |
|
_________________________________ |
15. Բազային (վերահաղորդիչ) կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
Բազային կայանի |
Բազային |
Աշխարհագրական |
Բարձրությունը ծովի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
16. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Բազային |
Ռադիոհաճա- |
Հաղորդչի |
Ճառագայթման |
Տեղեկատվության |
1 |
2 |
3 |
4 |
5 |
17. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
Բազային կայանի |
Անտենայի տեսակը, |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման ազիմուտը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հայտատու` _______________________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» ________________ 20 թվականի
Հավելված N 4 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Հ Ա Յ Տ
ԱՄՐԱԿՑՎԱԾ (ՇԱՐԺԱԿԱՆ) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատուի անվանումը |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Կապի կազմակերպման նպատակը |
_________________________________ |
Տեխնիկական տվյալներ
8. Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
Կայանի |
Արբանյակային կապի երկրային |
Աշխարհագրական |
Բարձրությունը ծովի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
9. Արբանյակային ցանցի անվանումը և տեղակայման կոորդինատները
Արբանյակային ցանցի |
Տեղակայման կոորդինատները | |
1 |
2 |
3 |
10. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) |
_____________________________________________ |
11. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Կայանի հերթական համարը |
Ռադիոհաճախա-կանությունները |
Հաղորդչի հզորությունը |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման | |
հաղորդման |
ընդունման | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
12. Անտենաների տեսակը, տրամագիծը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը, տեղի անկյունը
Կայանի |
Անտենայի |
Տրամա-գիծը |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման |
Տեղի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հայտատու` ______________________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» ________________ 20 թվականի
Հավելված N 5 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 297-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
20 __ թվականի __________ «___»-ի N_____ որոշում
Էլեկտրոնային հաղորդակցության կապի տեսակը` _______________________________________
_________________________________________________________________________________
Թույլտվության գրանցման ամսաթիվը |
«___»_____________20__ թ. |
Թույլտվության գրանցման համարը |
N_________ |
Ստացված էջերի քանակը` |
________________ |
Տրված է` _________________________________________________________________________
(Թույլտվություն ստացողի անվանումը)
_________________________________________________________________________________
(հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)
_________________________________________________________________________________
(Թույլտվություն ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,
_________________________________________________________________________________
ում կողմից և երբ է տրված)
Թույլտվությունը ստացվել է`
«____»________________20__ թվականի
___________________________________________
(Թույլտվություն ստացողի ստորագրությունը)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|