«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 427-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները (այսուհետ` Օպերատորներ) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում են վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը կամ էլեկտրոնային բնօրինակը, եթե Պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային եղանակով` Օպերատորի գործառնական գրասենյակում:»,
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1 Օպերատորն ապահովում է բաժանորդների վերաբերյալ տվյալներ պարունակող` սույն որոշման 1-ին կետում նշված էլեկտրոնային բազայի սերվերների անվտանգությունը և ռեզերվային պատճենների պահպանումը:»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը ստեղծված հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի փաստաթղթային և էլեկտրոնային բազաները Որոշմամբ սահմանված կարգով շարունակում են վարվել և պահպանվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |