ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «մայիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
2) որոշման 3-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով.
3) որոշման 4-րդ կետում «փետրվարի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 22 Երևան
վարչապետԿ. Կարապետյան