ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2016 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի զարգացման հիմնադրամ ստեղծելու, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1523-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 27-րդ կետում «13» թիվը փոխարինել «14» թվով.
2) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահ է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ի պաշտոնե խորհրդի անդամ է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Խորհրդի մյուս անդամները նշանակվում են խորհրդի նախագահի կողմից. մեկ ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջադրմամբ, և մեկական ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ համապատասխան նախարարի առաջադրմամբ, և յոթ ներկայացուցիչ՝ գիտական, հասարակական ու մասնավոր հատվածից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 15 Երևան |