ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 945-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 210-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի`
1) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունը միացման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության.
2) օրենսդրության վարչությունը վերանվանել իրավական ապահովման վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Օրենսդրության» բառը փոխարինել «Իրավական ապահովման» բառերով.
2) N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 1 հավելվածի 1-ին կետում «իրավաբանական անձանց պետական գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման» բառերով.
2) N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«4) տեղեկատվություն հավաքելու միջոցով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների հետ կապված տեղեկատվության հասանելիությանը նպաստելը.
5) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային տվյալների միասնական գրանցամատյանի անխափան աշխատանքն ապահովելը.
6) շարժական գույքի հետ կապված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների գրանցման և տեղեկատվության պահպանումն ապահովելը.
7) վիճակագրական տվյալների հավաքմանը նպաստելը:».
3) N 1 հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերով.
«է) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման կազմակերպում և իրականացում.
ը) գրանցամատյանի վարում` շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին տեղեկատվության հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացում.
թ) շարժական գույքի նույնականացման ապահովում.
ժ) սահմանված կարգով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գրանցամատյանից տեղեկությունների տրամադրում:».
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքում` գործակալության գրանցման բաժինը վերանվանել գրանցման և հաշվառման բաժին, իսկ սպասարկման բաժինը (գրասենյակ) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել սպասարկման և հրապարակային ծանուցումների բաժնի.
5) ստեղծել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժին.
6) N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժին
Հասարակական միավորումների գրանցման բաժին
Ինֆորմացիայի մշակման բաժին
Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին
Սպասարկման և հրապարակային ծանուցումների բաժին
Գրանցման և հաշվառման բաժին»:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 210-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. սեպտեմբերի 8 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան