ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N 293-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված |
«Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |