ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2014 թվականի N 201-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Վիճակահանությունն անցկացվում է դրա համար նախատեսված համապատասխան թափանցիկ սարքի կիրառման միջոցով, որի մեջ պետք է լինեն 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերով համարակալում ունեցող անթափանց գնդեր` յուրաքանչյուրից ութական հատ: Սարքի միջոցով գնդերի խառնման արդյունքում սարքից հերթով պատահականորեն դուրս են գալիս թվով ութ գունդ, որոնք առանձնացվում և ցուցադրվում են` բարձրաձայն հայտարարելով գնդերի վրա արտացոլված թվերը: Սարքից դուրս եկած ութ գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդական հերթականության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |