ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 658-Ն
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2016 ԹՎԱԿԱՆԻ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ-ի ԶՀԿ) տվյալներով`
1) 2015 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 միլիարդ 184 միլիոն` 50 միլիոնով կամ 4.4 տոկոսով ավելի, քան 2014 թվականին.
2) վերջին հինգ տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 4.5 տոկոս.
3) 2014 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունները համաշխարհային մակարդակով կազմել են շուրջ 5-6 միլիարդ:
2. Վիճակագրական տվյալներով`
1) 2015 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 192 հազար` 1.0 տոկոսով պակաս, քան 2014 թվականին.
2) վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9.0 տոկոս.
3) 2015 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 872 հազար` 1.4 տոկոսով ավելի, քան 2014 թվականին:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Ծրագրի մշակման համար հիմք են`
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2014 թվականի մայիսի 22-ի ԱԺՈ-115-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.2.5-րդ կետը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 34-րդ կետը.
4) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Ծրագրի հիմնական նպատակը նպաստելն է`
1) թիրախային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը.
2) դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թվի աճի վերականգնմանն ու շարունակական ավելացմանը (տարեկան շուրջ 5 տոկոս).
3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
4) ներքին զբոսաշրջության զարգացմանը.
5) համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Ծրագրի նպատակի իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`
1) միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում և զարգացում.
2) հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, զբոսաշրջային սեզոնի երկարաձգում.
3) մարդկային ռեսուրսների զարգացում.
4) համայնքներում զբոսաշրջային ներուժի բացահայտում և ներքին ու միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացում և խթանում.
5) զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր և համայնքներ.
6) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6. Միջազգային թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, ասիական և եվրոպական պետություններում, Հայաստանի և երկրի զբոսաշրջային արդյունքի ակտիվ մարքեթինգի իրականացում 2016 թվականին: Քայլեր կձեռնարկվեն երկրի մասին իրազեկության բարձրացումն ապահովելու համար, մասնավորապես, օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների՝ Հայաստան այցի կազմակերպմամբ, նպատակային շուկաներում համապատասխան լեզուներով բրոշյուրների, քարտեզների, ուղեցույցների և այլ տեղեկատվական նյութերի տարածման միջոցով` օգտագործելով նաև միջազգային մասնագիտացված միջոցառումներն ու այլ հարթակներ: Դեպի Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների հետ համագործակցությամբ թիրախային շուկաներում կանցկացվեն իրազեկման քարոզարշավներ:
7. Զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների մասնակցությամբ Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը կներկայացվեն նպատակային շուկաներին:
8. Կապահովվի Հայաստանի մասին տեղեկատվական բազայի թարմացումը, թիրախային շուկաներում իրազեկության բարձրացման նպատակով Հայաստանի մասին հոլովակների պատրաստումը, www.armenia.travel ինտերնետային կայքի հասանելիությունը, առավել մեծ տարածում ունեցող սոցիալական ցանցերում Հայաստանի մասին տեղեկատվության տարածումը, երկրի զբոսաշրջային գրավչությունների, տեսարժան վայրերի լուսանկարների բազայի ստեղծումը, մասշտաբային մշակութային միջոցառումների միասնական փաթեթի ձևավորման և խթանման մարքեթինգային քարոզարշավի ծրագրի մշակումը:
9. Կշարունակվի պետական աջակցությունը մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ, մասնավորապես, աջակցություն կիրականացվի զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեությանը` նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը:
10. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն, որպես ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակ, գործնական քայլեր կձեռնարկվեն միջազգային կապերի ամրապնդման, զարգացման, և միջազգային շուկային ինտեգրման գործընթացի առավել ակտիվացման ուղղությամբ: 2016 թվականին միջոցառումներ կիրականացվեն զբոսաշրջության բնագավառում երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ, ԱՊՀ և այլ միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցության շրջանակում ծրագրերի և միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց մասնակցության ուղղությամբ:
11. Հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման, տեղական ավանդույթների վերականգնման, զբոսաշրջային ներուժի բացահայտման, նոր զբոսաշրջային երթուղիների ձևավորման և միջազգային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացման նպատակով`
1) կապահովվի Հայաստանի Հանրապետության մարզերում քայլարշավային երթուղիների մշակումը և տեղադրումը www.wiciloc.com արկածային զբոսաշրջության մասնագիտացված կայքում.
2) պետական աջակցություն կցուցաբերվի ավանդական տոնակատարությունների և փառատոների կազմակերպմանը.
3) միջոցառումներ կիրականացվեն Հայաստանում կրոնական, ուխտագնացության, ինչպես նաև միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
12. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
13. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 188 մլն 400 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Վերստուգելի չափանիշը |
Պատասխանատու կատարողները (համակատարողները) |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Դեպի Հայաստան չվերթների և զբոսաշրջիկների թվի ավելացման համալիր մարքեթինգային միջոցառումների իրականացում |
|||||
1.1. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանում Ռուսաստանի Դաշնությունում` Ռուսաստանից Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների հետ համագործակցությամբ |
|||||
1.1.1. |
Մասնակցություն ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայի «MITT'2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին |
Հայկական, ռուսական և այլ օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների միջև գործարար կապերի հաստատում, ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում ու խթանում` համագործակցելով նաև ԼՂՀ-ի շահագրգիռ կողմերի հետ |
Առնվազն 5 պայմանագրի կնքում և առնվազն 2 զբոսաշրջային խմբի սպասարկում մինչև տարեվերջ, ցուցահանդեսին առնվազն 3 հայկական զբոսաշրջային օպերատորի մասնակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.2. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանում «Amadeus» կամ այլ մասնագիտացված ցանցերի միջոցով՝ ուղղված ռուսական շուկային |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող տեղեկատվական վահանակի տեղադրում ռուսական, «Amadeus», կամ այլ մասնագիտացված |
Տեղեկատվական վահանակի հասանելիությունը շուրջ 800,000 զբոսաշրջային գործակալների և 5 միլիոն զբոսաշրջիկների համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.3. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանումը ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայի «Տվերսկոյ բուլվարում» Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպմամբ |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող պաստառների տեղադրում ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայի «Տվերսկոյ բուլվարում» մեկ ամսվա ընթացքում |
Անմիջական հասանելիություն ավելի քան 275,000 մարդու, ավելի քան 1200 հրապարակում ԶԼՄ-ներում և սոցցանցերում, ավելի քան 10 միլիոն մարդու հասանելիություն ԶԼՄ-ների միջոցով, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվական նյութերի տարածում առնվազն 10,000 այցելուների շրջանում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.4. |
ՌԴ-ից լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների ճանաչողական այցի կազմակերպում |
Առնվազն 7 ռուսաստանյան լրագրողների ճանաչողական այց Հայաստան |
Մինչև տարեվերջ առնվազն 7 հոդվածի հրապարակում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.5. |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող ու խթանող բրոշյուրների՝ «Հայաստան», «Արկածային Հայաստան», «Ձմեռային Հայաստան» թեմատիկայով և Հայաստանն ու Երևանը ներկայացնող քարտեզների մշակում և տպագրություն ռուսերենով |
Ընդհանուր 6000 տպաքանակ օրինակով բրոշյուրների և քարտեզների տպագրություն ռուսերենով |
Բրոշյուրների և քարտեզների տարածում զբոսաշրջային ցուցահանդեսների և այլ միջոցառումների շրջանակներում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.6. |
Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող հատուկ մշակված զբոսաշրջային թերթիկների տպագրություն |
Առնվազն 20000 տպաքանակ օրինակով թերթիկների տպագրություն ռուսերենով |
Թերթիկների տարածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բագրատաշենի, Բավրայի սահմանային անցակետերում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.7. |
Հայաստանի մասին ուղեցույցի տպագրում Ռուսաստանում հեղինակավոր «Оранжевый гид» զբոսաշրջային ուղեցույցների |
Առնվազն 3000 օրինակով տպագրության համար համապատասխան պայմանագրի կնքում, ուղեցույցի նախապատրաստում և պատվիրում |
Առնվազն 3000 օրինակով ուղեցույցի տպագրություն և տարածում մինչև 2017 թվականի ապրիլ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում, |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.1.8. |
Հայաստանի մասին ուղեցույցի տպագրում Ռուսաստանում հեղինակավոր «Полиглот» զբոսաշրջային ուղեցույցների շարքում |
Առնվազն 8000 օրինակով տպագրություն |
Տարածում օդանավակայաններում՝ «Շերեմետևո 1, 2», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Պուլկովո», «Բորիսպոլ», «Տոլմաչյովո»։ Տարածում հետևյալ գրախանութներում՝ Մոսկվայի գրախանութների ցանց «Դոմ կնիգի» (50 խանութ), «Նովիյ կնիժնիյ» «Չիտայ գորոդ», Սանկտ Պետերբուրգի գլխավոր գրախանութ՝ «Զինգեր նա Նևսկոմ պռոսպեկտե», Ռուսաստանի մեծ քաղաքներում և ԱՊՀ մի շարք երկրների մայրաքաղաքներում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.2. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանում արաբական երկրներում` արաբական քաղաքներից Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների հետ համագործակցությամբ |
|||||
1.2.1. |
Արաբական լրագրողների և զբոսաշրջային մասնագետների ճանաչողական այցի կազմակերպում |
Առնվազն 7 արաբական լրագրողների այց Հայաստան |
Առնվազն 7 հոդվածի հրապարակում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.2.2. |
Հայաստանի՝ որպես զբոսաշրջավայրի ընդգրկումը «DNATA» պորտֆոլիոյում |
Հայաստանի, հայկական զբոսաշրջային արդյունքի և փաթեթների ընդգրկում «DNATA» պորտֆոլիոյում |
Հայաստանի, հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվության և զբոսաշրջային փաթեթների առկայությունը «DNATA»-ի շուրջ 70 գրասենյակներում, 1000-ից ավելի զբոսաշրջային գործակալների կողմից վաճառվող փաթեթներում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման |
2016 թ․ ընթացքում |
|
1.2.3. |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող և խթանող բրոշյուրների՝ «Հայաստան», «Արկածային Հայաստան», «Ձմեռային Հայաստան» թեմատիկայով, ինչպես նաև Հայաստանն ու Երևանը ներկայացնող քարտեզների մշակում և տպագրում |
Ընդհանուր 6000 տպաքանակ օրինակով բրոշյուրների և քարտեզների տպագրություն արաբերենով |
Տարածում արաբական երկրներում, այդ թվում՝ համագործակցելով Հայաստանի դեսպանությունների հետ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.2.4. |
Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող հատուկ մշակված զբոսաշրջային թերթիկների տպագրում |
Առնվազն 10,000 տպաքանակ օրինակով թերթիկների տպագրություն արաբերենով |
Տարածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև արաբական երկրներում համագործակցելով Հայաստանի դեսպանությունների հետ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.3. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանում Իրանի Իսլամական Հանրապետությունում` Իրանից Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների հետ համագործակցությամբ |
|||||
1.3.1. |
Իրանցի լրագրողների և զբոսաշրջային մասնագետների ճանաչողական այցի կազմակերպում |
Առնվազն 7 իրանցի լրագրողների այց Հայաստան |
Առնվազն 7 հոդվածի հրապարակում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.3.2. |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող և խթանող բրոշյուրների, ինչպես նաև Հայաստանն ու Երևանը ներկայացնող քարտեզների մշակում և տպագրում պարսկերենով |
Առնվազն 5000 տպաքանակ օրինակով բրոշյուրների և քարտեզների տպագրություն պարսկերենով |
Բրոշյուրների և քարտեզների տարածում զբոսաշրջային ցուցահանդեսների և այլ միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանությանը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.3.3. |
Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող հատուկ մշակված զբոսաշրջային թերթիկների տպագրում |
Առնվազն 20,000 տպաքանակ օրինակով թերթիկների տպագրություն պարսկերենով |
Տարածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Մեղրիի սահմանային անցակետում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.4. |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի խթանումն ասիական շուկայում |
|||||
1.4.1. |
Մասնակցություն Սինգապուրի ամենամյա «ITB Asia'2016» զբոսաշրջային ցուցահանդեսին |
Հայկական, ասիական և այլ օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների միջև գործարար կապերի հաստատում, ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում ու խթանում` համագործակցելով նաև ԼՂՀ-ի շահագրգիռ կողմերի հետ |
Առնվազն 4 պայմանագրի կնքում, ցուցահանդեսին առնվազն 3 հայկական զբոսաշրջային օպերատորի մասնակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.4.2. |
Ասիական երկրներից, առնվազն Չինաստանից լրագրողների և զբոսաշրջային մասնագետների ճանաչողական այցի կազմակերպում |
Ասիական երկրներից, առնվազն Չինաստանից առնվազն 5 լրագրողների և զբոսաշրջային մասնագետների այց Հայաստան |
Առնվազն 5 հոդվածի հրապարակում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.5. |
Այլ երկրներում մարքեթինգային միջոցառումների իրականացում |
|||||
1.5.1 |
Մասնակցություն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում «ITB՛2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին |
Հայկական, եվրոպական և այլ օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների միջև գործարար կապերի հաստատում, ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում ու խթանում` համագործակցելով նաև ԼՂՀ-ի շահագրգիռ կողմերի հետ |
Առնվազն 5 պայմանագրի կնքում և առնվազն 2 զբոսաշրջային խմբի սպասարկում մինչև տարեվերջ, ցուցահանդեսին առնվազն 3 հայկական զբոսաշրջային օպերատորի մասնակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.5.2. |
Մասնակցություն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում «WTM՛2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին |
Հայկական, եվրոպական և այլ օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների միջև գործարար կապերի հաստատում, ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում ու խթանում` համագործակցելով նաև ԼՂՀ-ի շահագրգիռ կողմերի հետ |
Առնվազն 4 պայմանագրի կնքում, ցուցահանդեսին առնվազն 3 հայկական զբոսաշրջային օպերատորի մասնակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.5.3. |
1) Գերմանիայում www.entdecke-armenien.de |
Գերմանիայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում և խթանում` Գերմանիայում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ և աջակցությամբ |
Այցելություններ ինտերնետային կայք և կայքից վերբեռնումներ Ուղեցույցի տարածում Գերմանիայի գրախանութներում, օդանավակայանների և |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ. ընթացքում |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.5.4. |
Այլ երկրներից լրագրողների և զբոսաշրջային մասնագետների ճանաչողական այցերի կազմակերպում |
Այլ երկրներից առնվազն 5 լրագրողների այց Հայաստան |
Առնվազն 5 հոդվածների հրապարակում Հայաստանի մասին մինչև տարեվերջ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.6. |
Տեղեկատվական համակարգ |
|||||
1.6.1. |
Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող գովազդային հոլովակների պատրաստում` համաշխարհային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու նպատակով |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ 30 և 60 վայրկյան տևողությամբ հոլովակների պատրաստում և համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացում |
Հայաստանի վերաբերյալ 30 և 60 վայրկյան տևողությամբ հոլովակների ցուցադրում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, համաժողովների, շնորհանդեսների ընթացքում, ինչպես նաև հասանելիություն սոցցանցերում (այդ թվում՝ youtube-ում) և Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.6.2. |
Հայաստանի մասին իրազեկության բարձրացում և զբոսաշրջային գրավչությունների ներկայացում www.armenia.travel կայքի և սոցիալական ցանցերի միջոցով |
Հայաստանի վերաբերյալ նյութերի հրապարակումներ www.armenia.travel կայքում, ինչպես նաև facebook-յան և iոstagram֊ի էջերում |
www.armenia.travel կայքի հասանելիությունը տարբեր լեզուներով, facebook-յան էջի հավանողների թիվը մինչև տարեվերջ՝ 10.000 օգտատեր, instagram-ի էջի հետևորդների թիվը մինչև տարեվերջ՝ 20.000 օգտատեր |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.6.3. |
Հայաստանի տեսարժան վայրերի պրոֆեսիոնալ լուսանկարների բազայի ստեղծում |
Առնվազն 100 լուսանկարներից կազմված բազայի ստեղծում |
Լուսանկարները կտրամադրվեն Հայաստանի մասին հոդվածներ գրող միջազգային ԶԼՄ-ներին, կհրապարակվեն սոցիալական ցանցերում և ինտերնետային կայքերում, ինչպես նաև կձևավորեն Հայաստանի տաղավարը միջազգային ցուցահանդեսներում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.6.4 |
Երևանում այցելուների տեղեկատվական կենտրոնի ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Երևանում զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագրի մշակում (ներառյալ բյուջեն) Մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ տեղեկատվական կենտրոնի դիզայնի և էսքիզի պատրաստում |
Տեղեկատվական կենտրոնի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.7. |
Միջազգային նշանակության համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում |
|||||
1.7.1. |
ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ-ի ԶՀԿ) աֆիլացված անդամների տարեկան համաժողովի կազմակերպում Երևանում |
ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան համաժողովի կազմակերպում ՄԱԿ-ի ԶՀԿ և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրին համապատասխան (ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը կնքում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը) |
Համաժողովի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում ՄԱԿ-ի ԶՀԿ պաշտոնական ինտերնետային կայքում, համաժողովի վերաբերյալ մամուլի հրապարակումներ, արձագանքներ, ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների և Հայաստանի մասնավոր հատվածի միջև հանդիպումներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.7.2. |
Զբոսաշրջության միջազգային օրվա առթիվ միջոցառման կազմակերպում |
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված |
Զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցություն, մամուլի հրապարակումներ, արձագանքներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1.7.3. |
Պետական աջակցություն «Եվրոդիպ»-ի (Eurhodip) 23-րդ համաժողովի կազմակերպմանը |
Զբոսաշրջության բնագավառում մասնագիտացված եվրոպական կրթական հաստատություններ միավորող «Եվրոդիպ» կազմակերպության 23-րդ համաժողովի պատշաճ կազմակերպում |
Համաժողովի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում «Եվրոդիպ»-ի պաշտոնական ինտերնետային կայքում, համաժողովի վերաբերյալ մամուլի հրապարակումներ, արձագանքներ, «Եվրոդիպ»-ի անդամների և Հայաստանի կրթական հաստատությունների միջև հանդիպումներ, կոնտակտներ, առաջարկություններ զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացի բարելավման ուղղությամբ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Զբոսաշրջային արդյունքի ձևավորում |
|||||
2.1. |
Առնվազն 40 քայլարշավային երթուղիների մշակում |
Առնվազն 40 քայլարշավային երթուղիների մշակում՝ կնքելով ծառայությունների մատուցման պայմանագիր «Նատուրա տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ |
Երթուղիների տեղադրում մասնագիտացված ինտերնետային կայքում (www.wiciloc.com)` հայերենով և անգլերենով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2.2. |
Հայաստանում կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Հայաստանում կրոնական, ուխտագնացության և համապատասխան միջոցառումային զբոսաշրջության զարգացման համար, այդ թվում՝ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարած Համաքրիստոնեական Սուրբ Մասունքների Օխտի օրերին Հայաստանում զբոսաշրջային միջոցառումների (այդ թվում՝ նաև մասնագիտացված կրոնական զբոսաշրջային ցուցահանդեսի) կազմակերպման համար նախադրյալների ստեղծում Դեպի Հայաստան ուխտագնացության, կրոնական և համապատասխան միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկությունների մշակում |
Հայաստանում կրոնական, ուխտագնացության և համապատասխան միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համաժողովի կազմակերպում Հայաստանում կրոնական, ուխտագնացության և համապատասխան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ սեպտեմբեր
2016 թ. նոյեմբեր |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2.3. |
Պետական աջակցություն «Արենի» փառատոն» հիմնադրամին` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Թութ» խորագրով «Սյունյաց ավանդույթներ» փառատոնի կազմակերպման համար |
«Սյունյաց ավանդույթներ» փառատոնի պատշաճ կազմակերպում` կնքելով նվիրաբերության պայմանագիր «Արենի» փառատոն» հիմնադրամի հետ Նախադրյալներ կստեղծվեն հյուրընկալող և շրջակա համայնքները «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղում ներգրավելու համար |
Առնվազն 10 տաղավարներում տեղական ավանդույթների, արհեստագործական և այլ արտադրանքի ու զբոսաշրջային ներուժի ներկայացում Փառատոնի վերաբերյալ դրական արձագանքներ, մամուլի հրապարակումներ Փառատոնը հյուրընկալող և շրջակա համայնքներից դրական արձագանքներ, առաջարկություններ, ինչպես նաև նորամուծություններ, նոր գաղափարների, ապրանքների և ծառայությունների առաջարկ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2.4. |
Պետական աջակցություն «Մեդիա Օնիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում պատմամշակութային վերածննդին նպաստող փառատոնի |
Փառատոնի պատշաճ կազմակերպում` կնքելով համապատասխան պայմանագիր «Մեդիա Օնիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Փառատոնի ընթացքում կներկայացվի ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի գորգագործությունը, դեկորատիվ և կիրառական արվեստները, հուշանվերները |
Առնվազն 10 տաղավարներում տեղական ավանդույթների, արհեստագործական և այլ արտադրանքի ու զբոսաշրջային ներուժի ներկայացում Փառատոնի վերաբերյալ դրական արձագանքներ, մամուլի հրապարակումներ Փառատոնը հյուրընկալող և շրջակա համայնքներից դրական արձագանքներ, առաջարկություններ, ինչպես նաև նորամուծություններ, նոր գաղափարների, ապրանքների և ծառայությունների առաջարկ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2.5. |
Պետական աջակցություն «Արենի» փառատոն» հիմնադրամին` ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկի համայնքում «Գյուղական ավանդույթներ» փառատոնի |
«Գյուղական ավանդույթներ» փառատոնի պատշաճ կազմակերպում` կնքելով նվիրաբերության պայմանագիր «Արենի» փառատոն» հիմնադրամի հետ Փառատոնի ընթացքում կներկայացվի գյուղի ավանդույթը, տեղական մշակույթը |
Առնվազն 10 տաղավարներում տեղական ավանդույթների, արհեստագործական և այլ արտադրանքի ու զբոսաշրջային ներուժի ներկայացում Փառատոնի վերաբերյալ դրական արձագանքներ, մամուլի հրապարակումներ Փառատոնը հյուրընկալող և շրջակա համայնքներից դրական արձագանքներ, առաջարկություններ, ինչպես նաև նորամուծություններ, նոր գաղափարների, ապրանքների և ծառայությունների առաջարկ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ. |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
Մարդկային ներուժի զարգացում |
|||||
3.1. |
Պետական աջակցություն «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությանը զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով |
Զբոսավարների ուսուցման և վերապատրաստման ապահովում` կնքելով նվիրաբերության պայմանագիր «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ի հետ |
Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում, առնվազն 10 միջազգային զբոսավարների վերապատրաստում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2016 թ․ ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |