Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2016-02.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.25/41(1221) Հոդ.128.2
Принят
Հեռուստառադիոհանձնաժողով
Дата принятия
13.04.2016
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата подписания
13.04.2016
Дата вступления в силу
30.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60216153

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 ապրիլի 2016 թ.

ք. Երևան

թիվ 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 55.2-րդ հոդվածի 8-րդ մասի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2016 թվականի ապրիլի 13-ի

թիվ 29-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման նպատակով կազմակերպվող և անցկացվող մրցույթի իրականացման ընթացակարգը:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Մրցույթին մասնակցում են միայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձինք:

4. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) մրցույթի մասնակցին ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի,

3) դիմումի ձևը,

4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) դիմումների ընդունման ժամանակահատվածը և վայրը,

6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը` հեռախոս, էլ. փոստ:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

6. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի պայմաններին և մրցույթը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում սահմանված կարգով Հանձնաժողով է ներկայացրել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն N 1 ձևի և անհրաժեշտ փաստաթղթեր:

7. Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

1) իրավաբանական անձի անվանումը,

2) գտնվելու վայրը,

3) գործունեության իրականացման վայրը,

4) պետական գրանցման համարը,

5) հարկ վճարողի հաշվառման համարը,

6) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, դրանք պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում,

7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

8. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,

2) ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը,

3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:

9. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են երկու նույնական փաթեթով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) փակ ծրարով: Փաթեթներից մեկը պետք է կազմված լինի փաստաթղթերի բնօրինակներից, մյուսը` կրկնօրինակներից: Փաթեթները պետք է լինեն կարված, համարակալված, «Բաղկացած է … թերթից» գրառմամբ, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում), ընդ որում փաթեթներում ներառված հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը և ցանցի գործարկման ժամանակացույցը պետք է ներկայացվեն առանձին թելակարված:

10. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողովն ընդունում է մրցույթը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում` առձեռն կամ փոստով:

 

IV. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

11. Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում (www.tvradiօ.am) հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը և հրավիրում ծրարների բացման նիստ: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ծրարների բացման նիստին: Նիստում անցկացվում է նաև փորձագետների ընտրություն` ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար:

12. Հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությունը պետք է իրականացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում: Եթե վեց ամսվա ընթացքում չի տրվում տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

13. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը 15-օրյա ժամկետում, Հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որի անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

14. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հանձնաժողովը հրավիրում է նիստ և բաց քվեարկության արդյունքում որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին: Մինչև քվեարկությունը հանձնաժողովի անդամները դիմումների և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

15. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հիմք է ընդունում`

1) հանրային լսումների արդյունքները,

2) տեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

16. Քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների դիմումների գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին` Հանձնաժողովի անդամների համաժամանակյա բաց քվեարկությամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

1) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը,

2) մասնակցի կողմից առաջակվող ծառայությունների որակը,

3) հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,

4) ֆինանսական կարողությունների չափը:

17. Լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

18. Հանձնաժողովի որոշումը` մրցույթում հաղթող ճանաչելու և մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին, հրապարակվում է այն ընդունելուց անմիջապես հետո: Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները` համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի:

19. Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:

20. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական կայքում` մեկամսյա ժամկետում:

 

V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

21. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չի անցկացվում.

3) ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին:

 

Ձև N 1

 

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության

լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

 

____________________________-ին

(անուն, ազգանուն)                    

 

ԴԻՄՈՒՄ

 

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու

 

Դիմումատուի անվանումը ___________________________________________________________

 

Գտնվելու վայրը ___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________________

 

Հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. հասցեն________________________________________________

 

Պետական գրանցման համարը _______________________________________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________________________________

 

Տեղեկություններ մուլտիպլեքսի կառուցման և գործարկման

համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին _______________________________

 

 

Կից փաստաթղթեր.

 

1. ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու
համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ
________ թերթ,

2. ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը
________ թերթ,


3. հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը,
    ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը

________ թերթ,


Ընդամենը` ________ թերթ:
 

Տնօրեն _______________________________
 

________________

(անուն, ազգանուն)

       (ստորագրություն)




__ _________ __________
(օրը,      ամիսը,        տարեթիվը)


Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

                      

 

Հավելված N 2

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2016 թվականի ապրիլի 13-ի

թիվ 29-Ն որոշմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_492

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

________________
 

(սերիան, համարը)

 

 

ք. __________

______ ________________ _________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)     

 

տրվում է _____________________________________________________

(իրավանբանական անձի անվանումը)



_____________________________________________________

(գտնվելու վայրը)


գործունեության
տեսակը


_____________________________________________________

գործունեության
իրականացման վայրը


_____________________________________________________

լիցենզիայի գործողության
ժամկետը


__________________________________

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

_______________

 

_______________

 

(ստորագրություն)

Կ.Տ. 

(անուն, ազգանուն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2020, թիվ 138-Ն 31.12.2020, N 29-Ն
11.05.2018, թիվ 39-Ն 02.06.2018, N 29-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան