ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 134-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի մարտի 16-23-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 10 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 10-ի N 134-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-23-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Թ. Հովնանյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի գործավար, ընտրական հարցերով պատասխանատու |
Ս. Մարգարյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի օգնական (համաձայնությամբ) |
Ք. Սարգսյան |
- «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպությունում ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 10-ի N 134-Ա որոշման |
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր) |
30 |
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից |
585 |
Վարորդ/ավտոմեքենա (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Թարգմանիչ (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից Բնակություն (7 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, առավելագույնը 110 Եվրո/գիշեր) Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 7 օր) Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) |
175 75 175 15 825
|
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից |
1935 |
Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար |
2520 |
Տոմսի արժեքը յուրաքանչյուր դիտորդի համար |
1000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |