ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2015 թվականի N 1120-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի հանդիպման 21-րդ և Կիոտոյի արձանագրության կողմերի հանդիպման 11-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 8-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Արամայիս Գրիգորյանի և Աշոտ Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դիանա Հարությունյանի և Արամ Գաբրիելյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 25-ի N 1120-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 8-10-Ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան | -ՀՀ բնապահպանության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ա. Հովհաննիսյան | -ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական |
Դ. Հարությունյան | -ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Ա. Գաբրիելյան | -Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |