Գլխավոր տեղեկություն
Номер
N 1120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2015
Дата вступления в силу
26.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2015 թվականի N 1120-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի հանդիպման 21-րդ և Կիոտոյի արձանագրության կողմերի հանդիպման 11-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 8-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Արամայիս Գրիգորյանի և Աշոտ Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Դիանա Հարությունյանի և Արամ Գաբրիելյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 25-ի N 1120-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 8-10-Ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գրիգորյան  -ՀՀ բնապահպանության նախարար (պատվիրակության ղեկավար)
Ա. Հովհաննիսյան  -ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական
Դ. Հարությունյան  -ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Գաբրիելյան  -Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան