ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1365-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.46 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների թվի ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը հատկացնել 20 000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.46 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||
տարի |
տարի | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | ||||
1036 |
ԱԾ01 | ||||
Քանակական |
Մշտական պահպանության օբյեկտներ |
մշակման փուլում է |
0.0 | ||
Մշտական պահպանության ծառայություններ (մարդ/օր) |
մշակման փուլում է |
0.0 | |||
Կարճաժամկետ պահպանության ծառայություններ (մարդ/օր) |
մշակման փուլում է |
0.0 | |||
Որակական |
Մշակված չէ |
ըստ կանոնադրության |
0.0 | ||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
20,000.0 | |||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||
1036 Պետական պահպանության ապահովում | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||
Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն | |||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | |||||
ՀՀ պետական պահպանության ծառայություն |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1036 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Պետական պահպանության ապահովում |
20,000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգություն | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ01 |
03,01,02 |
Պետական պահպանության ծառայություն |
20,000.0 | |
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ պետական պահպանության ծառայություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |