ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1415-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1781-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող՝ Որոտանի հիդրոհանգույցի և Արփա-Սևան թունելի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1781-Ն որոշման N 2 հավելվածի առաջին պարբերության «բ» կետում «ևս 5 (հինգ) տարով» բառերը փախարինել «յուրաքանչյուր անգամ 5 (հինգ) տարով, բայց ոչ ավելի, քան 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներով պայմանավորված, ապահովել կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրում հիմնադրի անունից պատվիրատուի լիազորություններն ու պարտականություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հոկտեմբերի 5-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 4
Երևան