ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2015 թվականի N 1082-Ա
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 16-ի N 1082-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. դեկտեմբերի 1-ին |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2015 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը և կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Այլ ավիացիոն գործունեության համար օդանավ շահագործողի վկայական տալու անհրաժեշտությունն ու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների համազգեստի նկարագիրը և կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2016 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |