Գլխավոր տեղեկություն
Номер
N 1137-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2015-28.04.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
28.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2015 թվականի N 1137-Ա

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը՝

Հաստատել հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ բերվող բողոքները քննելու նպատակով ստեղծվող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 27-ի N 1137-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Բ. Պիպոյան

- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Փ. Թադևոսյան

- «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Բեքմեզյան

- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ռ. Քալաշյան

- «Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան