ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2015 թվականի N 733-Ա
ՍԵՐԺԻԿ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ` Իրանի Իսլամական Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սուրբ Թադեի վանք ուխտագնացությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանի 2015 թվականի հուլիսի 24–25–ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թավրիզ) գործուղման հետ կապված՝ 2015 թվականի հուլիսի 24-ին Երևան-Մեղրի-Ագարակ և 2015 թվականի հուլիսի 25-ին Ագարակ-Մեղրի-Երևան տրանսպորտային ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03 Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերժիկ Սրապիոնյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թավրիզ) գործուղման հետ կապված ծախսերը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ընթացքում, կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերժիկ Սրապիոնյանի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 12 Երևան |