Գլխավոր տեղեկություն
Номер
N 857-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.724
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 857-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 857-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՎԱՃԱՌՔԻ

 

1. Պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների երրորդ փուլի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 216-Ն որոշման 1-ին կետով հաստատված վաճառքի պայմաններով՝ ելնելով հետևյալ փոփոխություններից՝

1) հավակնորդը (ներկայացուցիչը) համակարգի կողմից իրեն ներկայացված հասանելի բնակարանների ցանկից կայքում իրավունք ունի ընտրելու ցանկացած թվով բնակարան.

2) պետության և կառուցապատողի միջև կնքված՝ բնակելի և ավտոկայանատեղիի նշանակության տարածքների առուվաճառքի նախնական պայմանագրում հիմնական պայմաններից փոփոխությունն է ավելացվող ծավալը՝ առնվազն 25 բնակարան և առնվազն 25 ավտոկայանատեղի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ