ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 870-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
2) որոշման վերնագրում և 1-ին կետում «մաքսային սահմանով» բառերը փոխարինել «սահմանով» բառով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 7 |
Հավելված |